ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Ալիեւ հանդիպում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Alphanews.am-ը գրում է.

Առաջիկայում Բրյուսելում սպասվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ: Այս մասին կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած ՀՀ-Ադրբեջան բանակցություններում արձանագրված արդյունքը շոշափելի չէ, բայց կա որոշակի առաջընթաց։ «Առաջիկայում Բրյուսելում սպասվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ։ Ցավոք ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման, հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը, բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա:

Նա ասել է նաեւ, որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular