ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իջեւանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, կա 5 վիրավոր, որոնցից մեկը 9-ամյա երեխա է. Shamshyan.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում. Ժամը 15։15-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցի վերջնամասում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Քարամյանի վարած Mercedes C180 մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Անի Հարությունյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 41-ամյա Արևիկ Հարությունյանը, 39-ամյա Լուսինե Հարությունյանը, 9-ամյա Տիգրան Բ.-ն և Mercedes-ի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ Սոնա Ծատուրյանն ու Նաիրա Ծատուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular