ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետազոտողները նշել են Երկրի վրա ամենաորկրամոլ գիշատչին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանադայի Վիկտորիայի համալսարանի կենսաբանները պարզել են Երկրի պատմության մեջ ամենաորկրամոլ գիշատչին. պարզվել է, որ նա մարդն է: Գիտնականների հաշվարկների համաձայն՝ մարդը շահագործում է Երկրի վրա ողնաշարավոր կենդանիների ավելի քան մեկ երրորդը. 15 հազար տեսակ մարդկանց կողմից օգտագործվում է որպես սնունդ, կենդանիների կեր, ինչպես նաեւ փորձերի ժամանակ, օրինակ՝ դեղամիջոցների ստեղծման ժամանակ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Biology ամսագրում։

«Խնդիրն այն է, որ կենդանիների սպանությունների մեծ մասը պայմանավորված է ոչ թե անհրաժեշտությամբ, այլ մշակույթով»,-նշել են գիտնականները։

Կենսաբանները նշել են, որ մարդու նման պահվածքը ոչ միայն հանգեցնում է կենդանիների որոշ տեսակների ոչնչացման, այլեւ բացասաբար է անդրադառնում ողջ մնացածների վրա՝ նրանց մոտ սթրես առաջացնելով: Գիտնականները դա անվանում են վախի Էկոլոգիա:  

«Մարդկանց կողմից վայրի բնությունից կենդանիների անբնական ընտրությունը կարող է հանգեցնել էկոհամակարգերի մի շարք հետեւանքների»,-բացատրել են գիտնականները։ 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular