Բեյոնսեի 5-ամյա դուստրը «Գեղեցկուհին եւ Հրեշը» ֆիլմի պրեմիերային մասնակցել է Gucci-ից 26 հազար դոլար արժողությամբ զգեստով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախօրեին Հոլիվուդի El Capital Theatre-ում կայացել է Beauty and the Beast («Գեղեցկուհին եւ Հրեշը») ֆիլմի պրեմիերան, որին անսպասելիորեն մասնակցել է հղի Բեյոնսեն ամուսնու՝ Ջեյ Զիի հետ:
Ընտանիքը չի հայտնվել կարմիր գորգին, Բեյոնսեն ընտանիքի հետ անձնական ֆոտոսեսիա է կազմակերպել կինոթատրոնի ներսում:
Բայց պապարացիների ուշադրությունը գրավել է ոչ այնքան աստղային զույգը, այլ նրանց 5-ամյա դուստրը՝ Բլյու Այվին:
Եվ զարմանալի չէ. փոքրիկը միջոցառմանը ներկայացել է Gucci-ից 26 հազար դոլար արժողությամբ զգեստով: Այն հայտնի նորաձեւության տան 2016 թվականի հավաքածուից է:
Բեյոնսեն եւ Բլյու Այվին բարձր գոտկատեղով կանաչ զգեստներ են ընտրել: Իհարկե՝ փոքրիկի զգեստը նաեւ վարդագույնի տարրեր է պարունակել:
Աղբյուրը՝ Daily Mail