ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն իր հանրությանը հետևողականորեն պատրաստում է նոր պատերազմի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանն իր հանրությանը հետևողականորեն պատրաստում է նոր պատերազմի և դրա համար օգտագործում ինչպես ռազմական ուժերի դիսբալանսն, այնպես էլ իր ունեցած դիվանագիտական ռեսուրսները միջազգային հանրության կարծիքը ևս փորձելով փոխել իր օգտին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին «Չմիավորման շարժման» արտգործնախարարների հավաքին հայտարարել է, թե խաղաղության համար Հայաստանը պետք է զինաթափի Արցախի բանակը և բացի Զանգեզուրյան միջանցքն, ընդ որում 2 դեպքում էլ Ալիևը վկայակոչում է եռակողմ հայտարարությունն, որտեղ որևէ նման պայման գոյություն չունի։

Առաջին հայացքից պաշտպանության բանակի զինաթափման և կոմունիկացիաների բացման Ալիևի այս պահանջը նույնիսկ միջազգային հանրության համար կարող է ընդունելի լինել, և հայկական դիվանագիտությունը բավարար ջանքեր չի գործադրում, որպեսզի բացատրի, թե դա ինչ հետևանքներով է հղի։

Փաշինյանն երեկ կառավարության նիստում մի շարք հայտարարություններ է արել այս կապակցությամբ, սակայն այնքան կցկտուր, որ նույնիսկ սեփական կողմնակիցներին չի կարողանա համոզել։ «Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել Լեռնային Ղարաբաղից դուրս բերել Հայկական բանակին ստորաբաժանումային պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի»,- հայտարարել է Փաշինյանը։

Խոսելով Զանգեզուրի միջանցքի մասին՝ Փաշինյանը կրկնել է, թե Հայաստանն երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի։

Ըստ էության հայկական կողմի այս դիրքորոշումը պարզ է և հասկանալի, սակայն բավարար ջանքեր չեն գործադրվում դրանք աշխարհին հասցնելու նաև բացատրելու, որ Լեռնային Ղարաբաղի համար ինչ վտանգավոր հետևանքներ կունենան, փոխարենը Հայաստանի իշխանությունները շարունակում են արհամարհել Արցախի պաշտոնյաների զանգերը և արցախցիները ստիպված են լինում այդ մասին պարբերաբար տեղեկություններ տարածել՝ նշելով, որ խաթարվել է Հայաստանի և Արցախի պաշտոնյաների միջև կապն, ինչը լրջագույն խնդիրներ է հարուցում։ 

Մարիետա Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular