ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինդոնեզիայում սիբիրյան խոց է հայտնաբերվել 87 մարդու մոտ, երեք հոգի մահացել է. Tribun

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինդոնեզիայի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի գծով տնօրեն Իմրան Փամբուդին տեղեկացրել է, որ սիբիրյան խոցից Ինդոնեզիայում մահացել է երեք հոգի, ախտորոշումը հաստատվել է 87 մարդու մոտ, տեղեկացրել է Tribun ինդոնեզական պորտալը։

«Երեք մարդ մահացել է սիբիրյան խոցից, 87 մարդու մոտ հիվանդությունը հաստատվել է»,- ասել է նա։

Նախնական տեղեկատվության համաձայն՝ վտանգավոր հիվանդության բռնկման պատճառն այն է, որ վիրուսից մահացած առաջին մարդն օգտագործել էր սեփական կովի միսը, որը սատկել էր հիվանդությունից։ Բացի այդ, տղամարդը վարակված միսը բաժանել էր իր շրջանի այլ բնակիչների։ Իշխանությունները շրջանը հայտարարել են բարձր վտանգի «կարմիր» գոտի 120 օրով՝ վիրուսի հայտնաբերման պահից սկսած։ Բնակիչներին նաեւ խորհուրդ են տվել ուտել միայն առողջ կենդանիների միսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular