ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ պատիժ կկիրառվի Նազիկ Ավդալյանի նկատմամբ. ինչու նա ոտքի չի կանգնել Թուրքիայի հիմնի ժամանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն մանրամասնեց, որ երեկ Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացած դեպքի հանգամանքները. «Նազիկ Ավդալյանի փոխանցմամբ դա որեւէ ակցիա չի ենթադրել իրենից, պարզապես այդ պահին որդուց զանգ է ստացել եւ շտապել է պատասխանել նրան, քանի որ տղան տանը միայնակ է եղել: Կքանստելու հանգամանքն էլ պայմանավորված է եղել նրանով, որ հեռախոսն այդ պահին դրված է եղել լիցքավորման, լարն էլ կարճ է եղել, կքանստել է, որպեսզի կարողանա խոսել»:

Կարեն Գիլոյանը զրույցում նշել է, որ Ավդալյանը խոսել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության հետ, բացատրել իրավիճակը, իրենք էլ կարծես ընդունել են. «Հնարավոր է, այո, նաեւ պատիժ կիրառվի նրա նկատմամբ»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել։

Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել - YouTube

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular