ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի շրջափակման մեջ հարցվածների 35 տոկոսը մեղադրում է Հայաստանի իշխանությանը․ GALLUP

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի շրջափակման եւ այնտեղ ստեղծված հումանիտար ճգնաժամի մեջ «Gallup International Association»-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների 35 տոկոսը մեղադրում է Հայաստանի իշխանությանը։

«Հունվարին հարցվածների 42․5 տոկոսը մեղադրում էր Ադրբեջանի իշխանությանը, նախորդ ամսվա ցուցանիշը նվազել է՝ 27․8 տոկոս։ Հայաստանի իշխանության առումով հակառակ պատկերն է։ Եթե տարվա սկզբին հարցվածների 29 տոկոսը մեղադրում էր Հայաստանի իշխանությանը, այժմ այդ ցուցանիշը 35 տոկոս է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասաց «Gallup International Association» հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

Հարցված քաղաքացիների մոտ 67 տոկոսը նշել է, որ չի հավատում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի տրամադրած ինֆորմացիային։

Ավելի քան 77 տոկոսը հնարավոր է համարել, որ Ադրբեջանը զինծառ ագրեսիա կձեռնարկի Հայաստանի նկատմամբ։

«Հարձակումն ավելի շուտ հավանական չի համարում 10.9 տոկոսը, եւ ընդհանրապես հավանական չի համարում 6.5 տոկոսը, իսկ 5.7 տոկոսը դժվարացել է պատասխանել»,- նշեց Նավասարդյանը:

Կազմակերպությունը քաղաքացիներից հետաքրքրվել է նաեւ, թե զինված ագրեսիայի դեպքում ո՞ր երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ստանալ։

«Այստեղ եւս երկու շրջափուլի տվյալներ ենք ներկայացրել, եւ կան բավականին կտրուկ փոփոխություններ: Եթե հունվար ամսին կար էյֆորիա եւ 34.2 տոկոսը նշել էր, որ մեզ կօգնի Ֆրանսիան, ապա հիմա տոկոսն է դա նշել, Ռուսաստանը նշել էր 30 տոկոսը, իսկ հիմա՝ 19.5, Իրանը նշել էր՝ 40.1 տոկոսը, իսկ հիմա՝ 18.6, ԱՄՆ-ը 27.8 տոկոսն էր նշել, իսկ հիմա՝ 11.5, Հնդկաստանը՝ 25.6 էր նշել, իսկ հիմա Հնդկաստանի ցուցանիշը իջել է մինչեւ 6.8 տոկոս: Շատ կարեւոր է, որ մենք ունենք աճ՝ «չկան նման երկրներ» ցուցանիշում. այդպես կարծում է 35.8 տոկոսը»,- ասաց Նավասարդյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular