Բա եթե իմացել են, որ այդպես է, ինչի՞ էին իրենց ճղում իշխանության գալու համար. Սերժ Սարգսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնքը իշխանության գալուց հետո է իմացե՞լ: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր մոտ կասկածներ են առաջացել, թե պատերազմ է լինելու, դրա համար են թողել, որ ինքը գա իշխանության:
«Բա եթե դրանից հետո է իմացել, ինչի են իրենք հղում անելու 2016-ի, 2017-ի իմ ասածների վրա: Բա եթե իմացել են, որ այդպես է, ինչի՞ էին իրենց ճղում իշխանության գալու համար: Ես եմ ասե՞լ, որ «կամ ես եմ լինելու վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չպետք է ունենա»: Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ ասածների մեջ տեղավորվում են»,-ասաց Սերժ Սարգսյանը: