ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վստահության տոկոսը նվազում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Գելլափ ինթերնեյշընըլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է իր վերջին հարցման արդյունքներն, որոնք ուշագրավ պատկեր են արձանագրում։

Հարցին, թե որքանով են վստահում Նիկոլ Փաշինյանի կողմից տված պատասխաններին, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին, 15,4 %-ն է հայտնել, որ լիովին վստահում է, ավելի շուտ վստահում է 13 %-ը։ Մինչդեռ 56 %-ն ընդհանրապես չի վստահում Նիկոլ Փաշինյանին, ևս 10,7 %-ն ավելի շուտ չի վստահում։

Ըստ էության, այս հարցն ավելի շուտ հենց Նիկոլ Փաշինյանի ամբողջական վստահության վերաբերյալ է, ինչը վկայում է, որ մեր հանրության գրեթե 67 %-ն ընդհանրապես չի վստահում Նիկոլ Փաշինյանին։ Սա թերևս պետք է ահազանգ լինի ընդդիմադիր ուժերի համար՝ գիտակցելու, որ Փաշինյանն այլևս շատ վաղուց չունի համապատասխան վստահություն հանրության շրջանում, և ընդամենը մեկ այցն էլ բավարար է նրան այդ պաշտոնից հեռացնելու համար։

Ի դեպ, շատ ավելի ուշագրավ պատկեր է արձանագրվել Հայաստանի խորհրդանիշների փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ։ Հարցվածների 88 %-ը դեմ է դրոշը փոփոխելուն, 79 %-ը դեմ է օրհներգը փոխելուն, իսկ 84,5 %-ը զինանշանը փոխելուն և ընդամենը 8-15 %-ն են տարբեր հարցումներով կողմ արտահայտվել։

Սա ևս մեկ անգամ վկայում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հանրության ծայրաստիճան դժգոհության մասին։ Ըստ էության Փաշինյանի ցանկացած նախաձեռնություն կամ հայտարարություն, հանրությունն իրականում ընդունում է սվիններով, փոխարենը չկա համապատասխան քաղաքական կամք ընդդիմության և հանրային լայն շերտերի մոտ՝ Նիկոլ Փաշինյանին առայժմ պաշտոնանկ անելու, մինչդեռ կան բոլոր նախադրյալները, նույնիսկ այսօր իշխանափոխություն իրականացնելու համար։

Անահիտ Նարիմանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular