ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում կախաղան են բարձրացվել Շիրազ քաղաքի ահաբեկչության մեղավորները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2022թ. հոկտեմբերին Իրանի Շիրազ քաղաքի Շահ-ի-Շերաղ սրբավայրում կատարված դաժան ահաբեկչության երկու գլխավոր մեղավորները շաբաթ օրը մահապատժի են ենթարկվել։ Երկուսն էլ կախաղան են բարձրացվել Շիրազում շաբաթ առավոտյան, տեղեկացրել է Tasnim-ը։

Դատական մարմինները նրանց մեղավոր էին ճանաչել կոռուպցիային աջակցելու, զինված խռովության եւ ազգային անվտանգության դեմ գործողությունների մեջ։

Նրանք անմիջական մասնակցություն էին ունեցել Շահ-ի-Շերաղի ահաբեկչության գլխավոր կատարողին զինելու, մատակարարելու, լոգիստիկայի եւ ղեկավարելու հարցում։

Պատասխանատվությունը ստանձնել էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը։

2022թ. հոկտեմբերի 26-ին զինված ահաբեկիչը ներխուժել էր Շիրազի սրբավայր, սպանել 15 ուխտագնացի, ներառյալ կանանց եւ երեխաների, վիրավորել տասնյակ մարդկանց, ինչից հետո ձերբակալվել էր անվտանգության ուժերի կողմից։

Ավելի ուշ ահաբեկիչը մահացել էր հիվանդանոցում՝ այն վերքերից, որ ստացել էր հարձակման ժամանակ։

Մի քանի կասկածյալներ անհապաղ ձերբակալվել էին, եւ մոտ երկու շաբաթ անց հետախուզության նախարարությունը հայտարարել էր 26 թաքֆիր ահաբեկչի ձերբակալման մասին։ Հայտարարությունում նշվել է, որ այդ մարդիկ եղել են Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Աֆղանստանի քաղաքացիներ, եւ նրանցից ոչ ոք իրանցի չէ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular