ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական «Սուրովիկինի դրոնն» օտարերկրյա փորձագետների կողմից անվանվել է որպես հաղթական զենք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19rusinfo.ru-ն գրում է, որ գնալով ավելի ու ավելի շատ անհերքելի ապացույցներ են հայտնվում ռուսական զորքերի կողմից վերջին մշակման՝ С-70 «Օխոտնիկ» հարվածային անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին։ Այն առաջին անգամ նկատվել է Սումիի շրջանի երկնքում, որտեղ գործնականում չկա ուկրաինական հակաօդային պաշտպանություն: Հունիսի 27-ին ուկրաինական հրատարակությունները հայտնել են Պոլտավայի շրջանի Սումիում և Կրեմենչուգում ռազմական օբյեկտներին հարվածների մասին։ Eurasian Times-ի կանադական-հնդկական խմբագրությունը գրել է, որ այդ հարվածները կարող էին հասցվել «Օխոտնիկ»-ների կողմից:

Դեռևս 2022 թվականի հունիսին ամերիկյան Janes ռազմական գործակալությունը հայտնել էր, որ «Օխոտնիկ»-ն իրականացրել է ճշգրիտ կառավարվող զինամթերքի առաջին փորձնական արձակումը ցամաքային թիրախների դեմ։ Անօդաչու թռչող սարքն արձակել է «օդ-երկիր» հրթիռներ, որոնք նախատեսված են Սու-57-երի համար։

Janes-ն ենթադրում է, որ X-59MK2 բազմաֆունկցիոնալ թևավոր հրթիռներ են օգտագործել։ Դա X-59 սերիայի ծանր մարտավարական հրթիռի վերջին մոդիֆիկացիան է, որը ծառայության է անցել 1980-ականների սկզբին։

X-59MK2-ի կատարողական բնութագրերն, իհարկե, ամբողջությամբ գաղտնիացված են: Հրթիռի հեռահարության և բեռնվածքի վերաբերյալ փորձագետների գնահատականները շատ տարբեր են, բայց հավանական է, որ այն կարող է խոցել թիրախներն առնվազն 200 կմ հեռավորության վրա կրելով 250 կգ-ոց մարտագլխիկ: Կառուցվածքի մոդուլային բնույթը թույլ է տալիս բազմաթիվ կոնֆիգուրացիաներ: Օրինակ, ավելի մեծ վառելիքային հատվածները կարող են փոխարինվել ավելի փոքր հատվածներով հրթիռներ տեղափոխելու համար, գրել է Janes-ը:

Eurasian Times-ը նաև հիշեցրել է, որ դեռևս 2020 թ.-ին ռուսական պաշտոնական աղբյուրները հաղորդում էին «Օխոտնիկ»-ի հետ «Grom 9-A-7759» ռումբերի պլանավորող ինտեգրման մասին: Ծանր անօդաչու թռչող սարքը կարող է կրել վերջին մոդիֆիկացիայի այդ բարձր պայթյունավտանգ բեկորային ռումբերից առնվազն չորսը:

«Օխոտնիկ»-ի մարտական ​​կիրառման մասին դեռ պաշտոնապես չի հաղորդվել։ Նախկինում տեղեկություններ կային, որ մի քանի անօդաչու թռչող սարքեր թռիչքային փորձարկումներ են անցնում կամ ստեղծման փուլում են։ Անձայն շարժիչով հագեցած առաջին նախատիպն առաջին անգամ թռել է 2019 թվականի օգոստոսի 3-ին։ 2021 թվականի փետրվարին ռուսական ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Նովոսիբիրսկի Չկալովի անվան ավիացիոն գործարանը ստեղծում է ծանր անօդաչու թռչող սարքերի ևս երեք նախատիպ։ Նրանց թռիչքային փորձարկումները պետք է սկսվեին 2022 թվականին։ Ակնհայտ է, որ Հատուկ ռազմական գործողությունը, որը ներկայումս ղեկավարում է Սերգեյ Սուրովիկինը, և ով նախկինում ղեկավարում էր օդատիեզերական ուժերն, արագացրել է այդ ծրագրի մեկնարկը։ Դեռևս 2021 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն հայտարարել էր, որ «Օխոտնիկ»-ի սերիական մատակարարման պայմանագրի կնքումը տեղի կունենա վեց ամսվա ընթացքում։

«Օխոտնիկ»-ներում բարելավվել են աերոդինամիկական բնութագրերը և ավելացրել են անտեսանելիությունն, ինչը նրան գործնականում անտեսանելի է դարձնում հակաօդային պաշտպանության համար: «Օխոտնիկ»-ները կարող են գործել Սու-57-ի օդաչուի հսկողության ներքո։ «Այդ կործանիչները և անօդաչու թռչող սարքերը կարող են փոխգործակցել ոչ միայն միմյանց, այլ նաև մարտական ​​կազմավորումների տարբեր տեսակների հետ, - 2021 թվականի ապրիլին ասել է Ռուսաստանի Ռազմարդյունաբերական հանձնաժողովի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Ելչանինովը, -շատ կարճ ժամանակահատվածում Սու-57-ի խցիկից հնարավոր կլինի կառավարել մի քանի «Օխոտնիկ» անօդաչու թռչող սարքեր»։

Կործանիչը և ծանր անօդաչու թռչող սարքը տարբեր են, բայց ունեն լրացուցիչ աերոդինամիկ կառուցվածք:

Սու-57-ը նախագծվել և կառուցվել է ամերիկյան F-22 Raptor-ի և F-35 անտեսանելի կործանիչների կողմից Ռուսաստանին սպառնացող վտանգին դիմակայելու համար, որոնք ամերիկացիներն իրենք են գովազդում որպես «բացարձակ անտեսանելի» թշնամու ռազմավարական թիկունքում գաղտնի գործողությունների համար:

Ինչպես Su-57-ը, այնպես էլ «Օխոտնիկ»-ն ունեն ռադիոհաճախականության գաղտնիություն և ճնշող IR բոլոր հնարավոր սպեկտրներում: Հեռավորության վրա գործող կործանիչների հսկողության ներքո «Օխոտնիկ»-ները կարող են ամբողջովին աննկատ ներթափանցել Ուկրաինայի օդային տարածք և ոչնչացնել թշնամու կարևոր թիրախները։

- «Օխոտնիկ»-ը շատ բարդ թիրախ է ուկրաինացիների համար։ Արևմտյան ռադարներն ու հակաօդային պաշտպանության համակարգերն այնքան հմուտ չեն նման թիրախների հետ գործ ունենալու համար, որքան նրանց ռուս գործընկերներն, ասել է Eurasian Times-ի ռազմական դիտորդ Վիջինդեր Տախուրը, - գործելով Սու-57 կործանիչի հսկողության տակ «Օխոտնիկը» կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քան այն թևավոր հրթիռները, որոնք խոցում են առաջնագծից հեռու գտնվող թիրախները:

Eurasian Times-ը վստահ է, որ առաջին «Օխոտնիկ»-ների օգտագործման գործառնական փորձն անգնահատելի կլինի: Դա թույլ կտա նոր անօդաչու սարքերը փոխել օպերատիվ-մարտավարական իրավիճակին համապատասխան։ Կբարելավվեն կապի համալիրը, համակարգչային տեխնիկան և ծրագրային ապահովումը, որոնք անհրաժեշտ են Սու-57-ի հետ համատեղ գործողությունների համար: Ավելին, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով ուկրաինական հակաօդային պաշտպանությունը խփի առաջին նախատիպը, դա էական կորուստ չի լինի, Ռուսաստանի ռազմական գաղտնիքները չեն կորչի, քանի որ «Օխոտնիկ» ծրագիրը դեռ 2019 թվականի է:

Հաջող կիրառումը կարագացնի անօդաչու թռչող սարքի զանգվածային արտադրությունը, որը կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ հաղթանակի զենք, եզրակացրել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular