ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ Պետդումայում հուլիսի ընթացքում կընդունվի որոշում սեռը փոխելու արգելքի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հուլիսի ընթացքում կընդունենք որոշում սեռափոխությունն արգելելու մասին, իր Թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Երեկ Չեխիայի նախագահը հայտարարել է, որ «եթե, Աստված մի արասցե, Ռուսաստանը հաղթի, արեւմտյան բոլոր արժեքները կոչնչացվեն»։

Մի խոսքով՝ հնչեցրել է, թե ինչ են մտածում Վաշինգտոնն ու Բրյուսելը։ Նրանք ցանկանում են պարտադրել մեզ խորթ, կեղծ արժեքներ, քայքայել մեր ժողովրդի ինքնությունը։

Նրանց պլանները դատապարտված են ձախողման։

Երեք տարի առաջ Ռուսաստանի քաղաքացիները քվեարկել են այն Սահմանադրության օգտին, որը պաշտպանում է «ամուսնության ինստիտուտը՝ որպես տղամարդու եւ կնոջ միություն»։ Մեկ տարի առաջ ընդունվեցին օրենքներ ոչ ավանդական սեռական հարաբերությունների, ԼԳԲՏ-ի, մանկապղծության արգելքի մասին։

Հուլիսի ընթացքում կընդունենք որոշում սեռը փոխելու արգելքի մասին»,- նշել է Վոլոդինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular