ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դժվար որոշում էր». Բայդենը՝ Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ կասետային զինամթերքի մատակարարումն Ուկրաինային ժամանակավոր միջոց է, քանի դեռ արևմտյան երկրները չեն մեծացրել սովորական 155 մմ տրամաչափի արկերի արտադրությունը, գրում է Lenta-ն։

Ամերիկացի առաջնորդը բացատրել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակման կարիքները փոխանցելու որոշումը։ «Նրանք փորձում են ճեղքել այս խրամատները և կանգնեցնել այդ տանկերը։ Բայց դա հեշտ որոշում չէր»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնը կասետային զինամթերք կփոխանցի Կիևին։ Սպիտակ տունը նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինան զենք կկիրառի երկրի տարածքում՝ նվազագույնի հասցնելով սեփական բնակչության համար ռիսկերը։

Միևնույն ժամանակ, նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեմ է արտահայտվել Կիևին ամերիկյան կասետային զինամթերքի մատակարարմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular