ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ԶՈւ-ն ռուսական կործանիչներին մեղադրել է Սիրիայում ամերիկյան անօդաչուներին «հետապնդելու» մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական կործանիչները Սիրիայում «հետապնդում» են ամերիկյան անօդաչուներին արդեն երրորդ օրն անընդմեջ, տեղեկացրել է ԱՄՆ ԶՈւ-ն, փոխանցել է The Associated Press-ը։

ԱՄՆ ԶՈւ հայտարարությունում նշվել է, որ ուրբաթ մոտ երկու ժամվա ընթացքում MQ-9 երեք անօդաչուներ «հերթական անգամ, Սիրիայում թռիչքի ժամանակ ենթարկվել են հետապնդման» ռուսական կործանիչների կողմից։

«Ռուսական ինքնաթիռները կատարել են 18 ոչ պրոֆեսիոնալ թռիչք, որոնք ստիպել են MQ-9-ներին արձագանքել, որպեսզի խուսափեն վտանգավոր իրավիճակներից»,- ասել է ԱՄՆ ՌՕՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ալեքս Գրինկեւիչը։

«Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին վերադառնալ պրոֆեսիոնալ ռազմաօդային ուժերի սահմանված նորմերին, որպեսզի մենք բոլորս կարողանանք մեր ուշադրությունը վերադարձնել ԻԼԻՊ վերջնական տապալման ապահովմանը»,- ավելացրել է գեներալ-լեյտենանտ Գրինկեւիչը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular