ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս շաբաթ գլոբալ ջերմաստիտճանն ամենաբարձր ցուցանիշ է սահմանել առնվազն 100,000 տարվա մեջ․ CNN

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երկրի վրա միջին ջերմաստիճանը թարմացրել է իր պատմական առավելագույնը և առաջին անգամ գերազանցել է +17 աստիճանը։ Այս մասին հուլիսի 6-ին, iz.ru–ի փոխանցմամբ, հայտնել է CNN-ը։

«Երկուշաբթի օրը (հուլիսի 3. - խմբ.) գլոբալ միջին ջերմաստիճանը հասել է +17,01 աստիճանի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1979 թվականից ի վեր։ Երեքշաբթի (հուլիսի 4. - խմբ.) այն էլ ավելի բարձրացավ՝ հասնելով +17,18 աստիճանի, չորեքշաբթի (հուլիսի 5. - խմբ.) գլոբալ ջերմաստիճանը մնաց այս ռեկորդային բարձր մակարդակում»,- ասվում է հրապարակման մեջ։

Թարմացված տվյալների համաձայն՝ հուլիսի 6-ի դրությամբ միջին ջերմաստիճանն էլ ավելի է բարձրացել՝ մինչև +17,23 աստիճան։

Ջերմաստիճանի վերջին ռեկորդը գրանցվել է 2016 թվականի օգոստոսին։ Այն ժամանակ ցուցանիշները +16,92 աստիճան էին։

Վուդվելի կլիմայի հետազոտական ​​կենտրոնի ավագ գիտնական Ջենիֆեր Ֆրենսիսն ասել է, որ այս շաբաթվա ջերմաստիճանը, ամենայն հավանականությամբ, ամենատաքն է «առնվազն 100,000 տարվա մեջ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular