ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիեւին կասետային զինամթերք մատակարարելու ԱՄՆ-ի որոշումն հակառուսական ագրեսիվ կուրսի եւս մեկ դրսեւորում է. Զախարովա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիեւին կասետային զինամթերք մատակարարելու ԱՄՆ նախագահի վարչակազմի որոշումն հակառուսական ագրեսիվ կուրսի եւս մեկ դրսեւորում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մերձավոր Արեւելքում եւ աշխարհի այլ տարածաշրջաններում կասետային զինամթերքի օգտագործման փորձը ցույց է տալիս, որ դրանց տարրերը կարող են երկար ժամանակ չպայթած մնալ եւ պայթեցվել ռազմական գործողությունների ավարտից հետո:

Ընդ որում, ռազմական մատակարարումների մշտական ընդլայնումը, որը կոչված է, ամերիկյան վարչակազմի մտահղացմամբ, առավելագույնս «բարձրացնել խաղադրույքները» հակամարտությունում, նշանակում է ԱՄՆ-ի եւ նրա արբանյակների ավելի ու ավելի խորը ներգրավումը մարտական գործողություններում։ Միջազգային հանրությունն իրավունք չունի անտեսել այդ ակնհայտ փաստերը եւ պետք է համարժեք արձագանքի։

Կասետային զինամթերքի հանձնումը հուսահատության ժեստ է եւ անզորության վկայություն ուկրաինական «հակահարձակման» ձախողման ֆոնին։ Հերթական «հրաշք զենքը», որի վրա խաղադրույք են կատարում Վաշինգտոնում եւ Կիեւում՝ չմտածելով ծանր հետեւանքների մասին, ոչ մի կերպ չի ազդի հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա, որի նպատակներն ու խնդիրներն ամբողջությամբ կկատարվեն»,-ասել է Զախարովան։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular