ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 09 հուլիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Արգենտինա՝ Անկախության օր, Հարավային Սուդան՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Պարտենիտի օր, Ադրբեջան՝ Դիվանագիտական աշխատողների օր, Ղազախստան՝ Ջրային տնտեսության աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1902-ծնվել է ջազային երաժիշտ, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի ստեղծող Արտեմի Այվազյանը:
1915 —Առաջին աշխարհամարտի ժամանակ Ռուսաստանի կովկասյան բանակի ձախ թևը սկսել է Ալաշկերտի օպերացիան:
1936 – վախճանվել է հայ խորհրդային կուսակցական և քաղաքական գործիչ Աղասի Խանջյանը:
1941– ծնվել է քաղաքական գործիչ և իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ Պուշկին Սերոբյանը:
2007- Ազատության հրապարակում տեղի է ունեցել երևանյան 4-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
2007- վախճանվել է երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանը:
– Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9-հոգանոց մի խումբ:
2010- երկրաշարժից հետո անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը, Գյումրիի Մուշ–2 թաղամասում հանդիսավորությամբ շահագործման է հանձնվել 1056 նոր բնակարան:
2015-հետխորհրդային Ռուսաստանի առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը՝ տնտեսագետ Գերման Ստերլիգովը, լքել է վերջին տասնհինգ տարիներին իր բնակության վայր Սլոբոդա գյուղական համայնքը և ընտանիքով հաստատվել Ղարաբաղում:
2018-ամառային զորակոչի ութերորդ օրը ծառայության է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
-Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել:
-«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը իր հրաժարականի դիմումն է ներկայացրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին:
2021- Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1686-յոթ եվրոպական երկրներ ստեղծել են Աուգսբուրգյան լիգան՝ նպատակ ունենալով կանգնեցնել Ֆրանսիայի էքսպանսիան Արևելյան Եվրոպայում:
1762– սկսվել է Եկատերինա 2-րդի կառավարումը Ռուսական կայսրությունում, որը շարունակվել է շուրջ 34 տարի:
1816 – Արգենտինան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:
1877 —Համաանգլիական թենիսի և կրիկետի ակումբը Ուիմբիլդոնում կազմակերպել է թենիսի առաջին առաջնությունը:
1856 – վախճանվել է իտալացի ֆիզիկոս և քիմիկոս Ամեդեո Ավոգադրոն:
1887 —անգլիացի թղթի ֆաբրիկանտ Ջոն Դիկինսոնը թղթարտադրողների ամենամյա հանդիպման ընթրիքի ժամանակ ներկայացրել է առաջին թղթե անձեռոցիկը:
1894 –ծնվել է խորհրդային ֆիզիկոս Պյոտր Կապիցան:
1906 —Ռուսաստանի ցարը ցրել է Ռուսական կայսրության 1-ին Պետական դուման:
1919 — 208 կողմ և 115 դեմ ձայներով գերմանական ռայխստագը հաստատել է Գերմանիայի համար նվաստացուցիչ Վերսալյան պայմանագիրը:
1938- Մեծ Բրիտանիայի խանութներում միանգամից վաճառքի են հանվել 35 միլիոն հակագազ, առաջին անգամ հակագազ է առաջարկվել խաղաղ բնակչությանը:
1941-ԽՍՀՄ-ի ռազմական դատարանը գենետիկ Վավիլովին դատապարտել է մահվան՝ Անգլիայի օգտին լրտեսության մեղադրանքով:
1950-ծնվել է Ուկրաինայի 4-րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը։
1955– տպագրվել է Բերտրան Ռասելի և Ալբերտ Էյնշտեյնի համատեղ կազմած մանիֆեստը:
1956– ծնվել է ամերիկացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր Թոմ Հենքսը:
1957- հայտնագործվել է Մենդելեևի աղուսյակի 102-րդ էլեմենտը՝ նոբելիումը:
1975– ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր, մուլտիինստրումենտալիստ Ջեք Ուայթը:
1984 – վախճանվել է ԽՍՀՄ դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան:
2002-Աֆրիկյան Միասնականության Կազմակերպությունը (ОАЕ), որը միավորում է աֆրիկյան 53 երկիր վերանվանվել է Աֆրիկյան Միության:
2006- Իրկուտսկի օդակայանում վայրէջքի ժամանակ Airbus A310 ինքնաթիռի վթարից զոհվել է 124 մարդ:
2011– Հարավային Սուդանը հռչակել է իր անկախությունը՝ Դժուբի մայրաքաղաքով:
2020-Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու մասին:
Կ.Խաչիկյան