ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախյան գազն ու ադրբեջանական ահաբեկումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախօրեին Արցախից հայտնեցին, թե վերականգնվել է գազամատակարարումը հանրապետությունում, որը դադարեցվել էր Արցախի կողմից, արդեն ամիսներ շարունակ, հունիսի 15-ից էլ Արցախն իր լիակատար շրջափակման մեջ է։
 
Հուլիսի 8-ին անսպասելիորեն հայտարարվեց, որ գազը տվել են։ «Արցախգազ» ընկերությունն ու իշխանություններն անմիջապես գործողություններ ձեռնարկեցին, որպեսզի գազամատակարարման վերականգնման հետ կապված խնդիրներ չառաջանան, մասնավորապես գազն ուղորդեցին գազալցակայաններ, իսկ բաժանորդներին խոստացան գազը մատակարարել օրվա ընթացքում։ Կարճ ժամանակ հետո Ադրբեջանը փակեց գազի փականը՝ կրկին Արցախին զրկելով գազամատակարարումից։
 
Այդ կարճ ընթացքում թշնամին հասցրեց միջազգային մամուլին տարբեր միջոցներով տեղեկություններ տարածել, թե վերականգնվել է գազամատակարարումն իրենց բարի կամքի միջոցով։ Նույնիսկ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը հայտարարեց, թե ուրախ է լսել գազամատակարարման վերականգնման մասին, մինչդեռ Ադրբեջանի քայլը՝ գազամատակարարման վերականգնելու և ապա, արագ դադարեցնելու մասով, մի քանի խորքային ենթատեքստեր ունի։
 
Ըստ էության, նախ առաջին հերթին ապահովեցին միջազգային հանրության մոտ իրենց «բարի քեռի» լինելու հանգամանքը, և երկրորդ կրկին ահաբեկումների ենթարկեցին արցախցիներին։ «Անորոշության ու անօգնականության զգացողությունների հարուցման նպատակը հաշվի առնելով, հարկ է գիտակցել ու մշտապես հոգենբանորեն պատրաստ լինել, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի անակնկալ կերպով վերականգնել ընդհանուր գազամատակարարումը»,- նշում է նախկին օմբուդսմեն, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
 
Նրա կարծիքով՝ այսպիսի պայմաններում արցախը պետք է զերծ մնա լրացուցիչ ներքին տեղեկատվական հոգեբանական իրարանցում ստեղծելուց, թե՛ վերականգնման, թե՛ ընդհատման դեպքում։
 
Արցախցիների համար ամենակարևոր խնդիրն այսօր այդ անորոշությունն է, ինչպես և արձանագրել է նախկին օմբուսդմենը։ Սեփական երեխաների ճակատագրով մտահոգ մարդիկ, ապագայի համար ոչ մի հույս չունեն, իսկ նման քայլերով Ադրբեջանն, ընդհակառակն, ավելի է խստացնում ահաբեկումներն, անընդհատ փորձում արցախցիներին համոզել, թե ինքն է որոշողը, որ կունենան նրանք արդյոք երբևէ գազ, թե՝ ոչ։
 
Ուստի և հարկավոր է նախապատրաստել մարդկանց, բացատրել, որ գազամատակարարման վերականգնումը վերջնական չէր, այլ ընդհակառակը, դա ևս մեկ դրվագ է հիբրիդային այն պատերազմում, որը վարում է Ադրբեջանը։
 
Արթուր Մարգարյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular