Ոսկին էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկին երկուշաբթի առավոտյան էժանանում է դոլարի ամրապնդման եւ ԱՄՆ պետական փոխառությունների եկամտաբերության աճի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 5,95 դոլարով կամ 0,31 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 926,45 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսն էժանացել է 0,33 տոկոսով՝ մեկ ունցիան 23,218 դոլար։