ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոչիի շրջաններում վատ եղանակի պատճառով արտակարգ դրություն է մտցվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սոչիում վատ եղանակի պատճառով մոտ 240 մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում, մոնիթորինգային խումբն սկսել է զննել հեղեղված տարածքները՝ վնասը գնահատելու համար։ Վատ եղանակից տուժած շրջաններում տեղ-տեղ մտցվել է արտակարգ դրության ռեժիմ, այս մասին տեղեկացրել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին Թելեգրամ-ալիքում։

«Այժմ 240 քաղաքացի Խոստայից եւ Ադլերից ժամանակավոր կացարաններում է գտնվում, մունիցիպալ բնույթի արտակարգ դրության ռեժիմ է մտցվել Սոչիի Խոստայի, Ադլերի շրջաններում, ինչպես նաեւ Սիրիուս դաշնային տարածքում։

Սիրիուս դաշնային տարածքի մամուլի ծառայությունում նշել են, որ տարհանվածներին տեղավորում են այդ թվում «Սիրիուս» ցանցի հյուրանոցներում, տարհանվածների մեջ կան թե՛ տեղի բնակիչներ, թե՛ զբոսաշրջիկներ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular