ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լորուտում հողաշերտի տակից հայտնաբերել են խաչքարեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները, Լորուտի միջնակարգ դպրոցի տնօրենի աջակցությամբ  «Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում  Լորուտ համայնքի (նախկին գերեզմանոցի) դպրոցամերձ տարածքի հաստ հողաշերտի տակից հայտնաբերել են  երեք խաչքար։

«Համայնքի դպրոցամերձ տարածքը մեր մշակութային ժառանգությության սրբավայր ու գերեզմանատեղի է, վաղուց էինք ուսումնասիրել և որոշել, որ տվյալ տարածքում կան խաչքարեր, որոնք պետք է բարձրացնել։ «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում էլ իրականացրել ենք  մեր առջև դրված խնդիրը»,- ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի փորձագետ Հրաչ Մարուքյանը։

ՊՈԱԿ-ից NEWS.am_ին հայտնում են, որ խաչքարերը հողից ու բուսականությունից մաքրելուց հետո ՊՄՊ Լոռու  մարզային ծառայության աշխատակիցները դրանք կանգնեցրել են հայտնաբերված վայրում։ Ըստ նախնական ուսումնասիրության, խաչքարերը  թվագրվում են վաղ միջնադարով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular