ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ–ում հայտարարել են, որ Թուրքիան չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամ երկրի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկարայի կողմից Թուրքիայի տարածքում գտնվող «Ազով» գումարտակի հրամանատարների արտահանձնումը Կիևին, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի արագացված անդամակցման մասին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Թուրքիան չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամ երկրի։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևը։

«Անցած շաբաթների իրադարձությունները, ցավոք, ակնհայտորեն ցույց են տալիս, որ Թուրքիան աստիճանաբար և անշեղորեն շարունակում է չեզոք երկրից վերածվել ոչ բարեկամ երկրի: 2023 թվականի հուլիսի 7-ին [Վլադիմիր] Զելենսկու՝ Անկարա կատարած այցից հետո թուրքական կողմն ընդունեց սադրիչ որոշումներ։ Թուրքական իշխանությունները Կիևին են արտահանձնում «Ազով» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներին, որոնք պետք է իրականում գտնվեին Թուրքիայում տնային կալանքի տակ մինչև ռազմական գործողության ավարտը (սա հիմնաքարային համաձայնագիր էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցում): Թուրքիան միտումնավոր անտեսեց դա, բացի այդ, նա հանդես եկավ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի արագ ընդունման և Ուկրաինայում հարվածային անօդաչու սարքեր արտադրող գործարանի կառուցման օգտին»,- ասել է սենատորը:

Նրա կարծիքով՝ նման ոչ բարեկամական քայլի հիմք են հանդիսացել ինչպես դաշինքի կողմից ճնշումը, այնպես էլ հացահատիկային գործարքի փաստացի դադարեցումը։ «Մի քանի երեսանի Ռեջեփ [Թայիփ] Էրդողանը նախկինում հիմար և իմպուլսիվ որոշումներ էր կայացնում, սիրախաղ էր անում ԴԱԻՇ-ի հետ, ազդում էր ռուսական ինքնաթիռների կործանման վրա, անօդաչու սարքեր էր տրամադրում Ուկրաինային, խառնակչություն էր անում թյուրքախոս ժողովուրդների շրջանում՝ Մեծ Թուրան ստեղծելու համար»,- նշել է Բոնդարեւը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular