ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ն առաջին անգամ ռուսական ենթադրյալ հարձակման պլան է համաձայնեցրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ն առաջին անգամ ռուսական ենթադրյալ հարձակմանը պատասխանելու ծրագրերի շուրջ պլան է համաձայնել՝ հաղթահարելով այդ ծրագրերի արգելափակումը Թուրքիայի կողմից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ երեք դիվանագետների վրա հղումով։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները երկուշաբթի օրը համաձայնություն են ձեռք բերել տարածաշրջանային ծրագրերի շուրջ, որոնք նախանշում են, թե ինչպես կարող է դաշինքը պատասխանել ռուսական հարձակմանը… ծրագրերի վերածնունդը կարևոր տեղաշարժ է ցույց տալիս, քանի որ սա առաջին անգամն է, որ ՆԱՏՕ-ն նման պլաններ է պատրաստում սառը պատերազմի դարաշրջանի ավարտից հետո»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՆԱՏՕ-ն հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում նախատեսում է հաստատել Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական ներկայություն ստեղծելու նոր ծրագրեր, անդամ երկրների ռազմական գերատեսչությունների և դաշինքի հավաքական հրամանատարության միջև համակարգման մակարդակի ամրապնդումը, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ հնարավոր առճակատման դեպքում ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը։ 

Reuters-ը նշել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում դաշինքի առաջնորդները կհաստատեն «հազարավոր էջեր գաղտնի ռազմական ծրագրեր», որոնք Սառը պատերազմից հետո առաջին անգամ նկարագրում են, թե դաշինքը ինչպես է ծրագրում պատասխանել «Ռուսաստանի կողմից հարձակման» դեպքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular