ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 պատճառ՝ ձախ կողքի վրա պառկած քնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Լավ քնելու և օրվա ընթացքում առույգ լինելու համար հարկավոր է իմանալ մի պարզ հնարքի մասին՝ պետք է քնել ձախ կողքի վրա պառկած:
 
Գիտնականները ներկայացրել են 5 պատճառ՝ այս դիրքով քնելու համար: 

1.      Առաջին հերթին ձախ կողքի վրա պառկած քնելու դեպքում մարդը չի խռմփացնում:

2.      Բացի այդ, այս դիրքով քնելու միջոցով կարելի է ազատվել ստամոքսի այրոցից: Սակայն հարկ է հիշել, որ աջ կողքի վրա պտտվելու դեպում խնդիրը կարող է կրկին վերադառնալ:

 3.      Ձախ կողքի վրա պառկած քնելը նպաստում է մարսողության բարելավմանը: Ձախ կողքի վրա քնելու դեպքում սնունդն ավելի արագ է անցնում բարակ աղիքից հաստ աղիք:

 4.      Շատ կարևոր է նաև այն փաստը, որ քնի այս դիրքը բարելավում է փայծաղի վիճակը:

 5.      Եվ վերջապես հարկ է նշել, որ ձախ կողքի վրա պառկած քնելը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտի առողջության վրա: Այս դիրքով քնելու դեպքում սիրտը հանգստանում է, քանի որ այն ավելի քիչ է ծանրաբեռնվում:

 Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular