ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տիկին նախարարը». զուգահեռներ մեր օրերի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին բավական լավ հաջողությամբ և մեծ վարկանիշով եթեր է գնում «Տիկին նախարարը» մինի սերիալը, որն ամբողջությամբ այս օրերի մասին է։

Միանգամից աչք են զարնում զուգահեռներն այսօրվա միտումների, օրակարգերի, թրենդների հետ։ Ուշագրավ է, որ սերիալում խոսք է գնում կին առաջնորդության մասին, նշվում, որ շատ բան կարող է անել կին առաջնորդը, եթե ունի համապատասխան պատրաստվածություն և կամք, իսկ սերիալի վերջում, նկարագրվող դեպքերից մի քանի տարի անց, պաշտպանության այդ նախարարը դառնում է երկրի վարչապետ ու լուրջ հաջողությունների բերում երկրին։

Չափազանց կարևոր է, որ խոսվում է կանանց առաջնորդության մասին, բարձրացվում են այդ հարցերը և հատուկ, ի տարբերություն այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության, թե մենք խեղճ ենք և թույլ ենք, սերիալն ավարտվում է հաղթանակած առաջնորդի գլխավորությամբ։ Սերիալում չափազանց կոշտ դրված է նաև Արցախի հարցը, դրա կարևորությունն, ամեն ինչ արվում է Արցախի համար, ինչը հակոտնյա է այսօրվա իշխող վարչախմբի քաղաքականությանը։

Հետաքրքիր զուգահեռներ են տարվում նաև Երևան քաղաքի հետ, սերիալում խոսք է գնում Երևանի տրանսպորտի խնդիրների, ճոպանուղի կառուցելու անհրաժեշտության մասին, և ակամայից մարդիկ զուգահեռներ են տանում «Ապրելու երկիր» կուսակցության և նրա առաջնորդ Մանե Թանդիլյանի հետ։

Սերիալն առավելապես մոտեցված է այսօրվա քաղաքական իրողություններին։ Թե որքանով է կինոն և իրականությունը սերտաճած, բարդ է ասել, յուրաքանչյուրը նայելուց հետո ինքն իր համար կտա այս հարցերի պատասխանը, սակայն վստահաբար կարելի է նշել, որ այսօր մեր հանրությունը կարիք ունի նման սերիալների, ինչպես նաև ցույց տալու, որ, ի տարբերություն վախվորած և ահաբեկված որոշ տղամարդ առաջնորդների, կանայք կարող են շատ ավելի լուրջ և զգալի քայլեր կատարել քաղաքականության մեջ, երկրի կյանքում։

Միգուցե շատերը կփորձեն «Տիկին Նախարարը» սերիալը մեղադրել թաքնված քարոզչության մեջ, ամենևին էլ չհերքելով այդ հանգամանքը, նշենք, սակայն, որ այսօր մեր հանրությունը կարիք ունի լուրջ առաջնորդության, մարդկանց, ովքեր հասկանում են, թե ի՞նչ է իրապես հարկավոր երկրին, ի՞նչ է պետք անել Հայաստանի Հանրապետութունը այս խայտառակ վիճակից դուրս բերելու համար։

Գայանե Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular