ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պերմի մարզում ռաֆթինգ կատարելիս 22 հոգուց բաղկացած զբոսաշրջիկների խումբը կորել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պերմի մարզում անհետացել է 22 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 11 երեխա։ Նրանք եղել էին Ուսվա գետում և պետք է կապի մեջ լինեին հուլիսի 9-ին, սակայն նրանցից դեռ ոչ մի նորություն չկա։

Մասնակիցները չեն գրանցվել որպես զբոսաշրջային խումբ և գնացել են 175 կմ ռաֆթինգ ճամփորդության։ Նախօրեին զբոսաշրջիկները պետք է հասնեին Սրեդնյայա Ուսվա գյուղ ու կապ հաստատեին։

Հարազատները դիմել են ոստիկանություն։ Ըստ տեղեկությունների՝ խմբում կա 40-ամյա կին ինժեներ Պերմից, նրա հետ երկու աղջիկ է եղել՝ 5 և 20 տարեկան։ Նրանց ամուսինն ու հայրը, ինչպես նաև այլ զբոսաշրջիկների հարազատներ փորձում են որևէ տեղեկություն պարզել խմբի գտնվելու վայրի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular