ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբն ամեն ինչ անում է «Արցախ» բառը շրջանառությունից հանելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անում են «Արցախ» բառը շրջանառությունից հանելու համար։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է մտահոգություն հայտնել, թե Հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործում են բացառապես «Լեռնային Ղարաբաղ» անվանումն, ինչն անկեղծորեն տարակուսանք է առաջացնում, որովհետև մինչ վերջերս մշտապես օգտագործվում էր «Արցախ» անվանումը։ Ըստ Ստեփանյանի՝ Արցախի ժողովուրդն իհարկե չի հրաժարվում «Լեռնային Ղարաբաղ» տերմինից, ավելին՝ Սահմանադրության համաձայն «Արցախի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները նույնական են, սակայն «հանրապետություն» բառը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը վաղուց չի օգտագործում, հիմա էլ զարմանալիորեն Արցախն է փոխարինել Լեռնային Ղարաբաղով։

Ի դեպ, սա միայն Հանրային հեռուստաընկերությանը չի վերաբերում, շատ վաղուց արդեն եղանակի տեսության մեջ, շրջակա միջավայրի նախարարությունը ևս «Արցախ» բառը փոխարինել է «Լեռնային Ղարաբաղ» տերմինով՝ հարուցելով հանրության և օգտատերերի զարմանքն ու զայրույթը։

44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, իշախնություններն ընդհանրապես Արցախ բառը հանել են իրենց շրջանառությունից, իսկ «հանրապետություն» բառը երբևէ չեն օգտագործել, ցանկացած պաշտոնական հաղորդագրության կամ իշխանավորների խոսքում ընդամենը և բացառապես Լեռնային Ղարաբաղ է։

Չենք զարմանա, որ ինչ-որ մի օր էլ գործող իշխանության պարագլուխը Ստեփանակերտ անվանման փոխարեն օգտագործի Խանքենդի բառը։ Փաշինյանական վարչախմբից նման բանը լիովին հնարավոր է, առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները շարունակում են հանրության մեջ ամրապնդել Արցախն Ադրբեջանին հանձնելու իրենց մտադրությունը և բացարձակապես չեն քաշվում այդ մասին հայտարարելուց։

Քնարիկ Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular