ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում արբիտրաժային ոլորտը զարգացնելու նպատակով ուսումնասիրվել է Միլանի փորձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ներկայացուցիչները մասնակցել են Իտալական արբիտրաժային օրվա շրջանակում անցկացվող «Արդարությունը միջազգային արբիտրաժում» խորագրով կոնֆերանսին:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Հիմնադրամի և արբիտրաժային կենտրոնի ներկայացուցիչները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Հերբերտ Սմիթ Ֆրիհիլս (Herbert Smith Freehills) և Լինքլեյթերս (Linklaters) իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով հատկապես պետության ներգրավվածությամբ արբիտրաժային վարույթների առնչությամբ հարցեր, ինչպես նաև առանձին հանդիպում է կազմակերպվել Բոկկոնիի (Bocconi) համալսարանի պրոֆեսոր Քեթրին Ռոջերսի հետ՝ քննարկելով Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կայացման ու զարգացման, ինչպես նաև դրա գործունեության կազմակերպման առնչությամբ տարբեր կարևոր հարցադրումներ:

Հանդիպումների օրակարգն ամփոփվել է Միլանի արբիտրաժային պալատ այցելությամբ, որտեղ այցի մասնակիցները Միլանի արբիտրաժային պալատի գլխավոր քարտուղար Ստեֆանո Ացցալիի և պալատի աշխատակիցների հետ միասին քննարկել են արբիտրաժային հաստատության կառավարման մի շարք առանձնահատկություններ, այդ թվում՝ Միլանի արբիտրաժային պալատի փորձը և նմանությունները հայաստանյան իրականության հետ:

Կոնֆերանսին մասնակցում էին ոլորտի հայտնի ներկայացուցիչներ արբիտրաժի հարուստ մշակույթ ունեցող եվրոպական տարբեր երկրներից, որոնց նաև առանձին ներկայացվել են Հայաստանում արբիտրաժի ոլորտի զարգացումներն ու Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular