ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՖԵՍՏԻՎԱՌ» երաժշտական փառատոնը՝ ՀՀ երեք քաղաքներում

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպում է «ՖԵՍՏԻՎԱՌ» երաժշտական մեծ փառատոնը: Այն անցկացվելու է Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փառատոնի բրենդավորման հիմքում Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է, որի ստեղծման 100-ամյակը լրանում է այս տարի:

«ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան Վանաձորում, Գավառում և Սիսիանում համտեսելու տեղական արտադրանքը, այցելելու թաքնված ու հայտնի անկյունները և վայելելու համերգային ծրագիրը։

Առաջին կանգառը Վանաձորն է.  հուլիսի 22-ին քաղաքի կենտրոնում ելույթ կունենան Լոռու մարզի հայտնի կատարողները և խմբերը, իսկ երեկոյան՝ ժամը 20:00-ին, Հայքի հրապարակում կմեկնարկի մեծ համերգ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ. «Սիմֆոնիկ էստրադա»՝ Սոնա Ռուբենյան և Իվետա Մուկուչյան, «Սիմֆոնիկ ռեինկարնացիա»՝ Ռոլանդ Գասպարյան և «Ռեինկարնացիա օրկեստրա», գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Գավառի և Սիսիանի համերգային ծրագրի մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular