ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնը համոզելով, իսկ Բաքուն սպառնալիքներով առաջ են մղում Արցախի կործանումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ մոտենում է այն ժամը, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի Արևմուտքի կողմից պարտադրված այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը», որի արդյունքում Արցախը կլուծարվի, իսկ ղարաբաղցիներն անխուսափելիորեն կարտաքսվեն։ Այդ մասին են վկայում Պետդեպարտամենտի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած երկկողմ բանակցությունների միջանկյալ արդյունքները և Իլհամ Ալիևի «պատասխան գործողություն» սկսելու մասին ագրեսիվ հայտարարությունները։

Հունիսի 27-ից 29-ը ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռօրյա  ինտենսիվ բանակցությունները, որին նախորդել էր մայիսի 1-4-ը կայացած հանդիպումը, սակայն ներկայիս հանդիպումը տեղի ունեցավ Բաքվի նախաձեռնությամբ նոր փոխհրաձգությունների և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին։

Նման կերպ ադրբեջանցիները ճնշում են գործադրել Երևանի վրա, և ակնհայտ է, որ Սպիտակ տունը, որը շահագրգռված է «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուտափույթ ստորագրմամբ, նույնպես ճնշում է գործադրել Նիկոլ Փաշինյանի բանագնացի վրա, քանի որ այդ ամենը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի լուծարմանն, այլ նաև Կովկասից Ռուսաստանի դուրս մղմանը։

Ավելին, Ադրբեջանը թուրքական անօդաչու թռչող սարքեր է կիրառել հենց բանակցությունների ամենաթեժ պահին և սպանել արցախցի չորս խաղաղ բնակիչների։ Նման մարտավարությունը Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի կողմից ողջամտորեն դիտարկվել է որպես ռազմական ճանապարհով լուծումն արագացնելու նպատակով սրացման գիտակցված ուղղվածություն: «Դրան նպաստել է նախագահի պաշտոնում վերընտրվելուց անմիջապես հետո Էրդողանի այցը Բաքու, ինչը ոգեշնչել է նրա գործընկերոջը և նրանք միասին վերցրել են խնդիրը ուժով լուծելու ուղղվածություն», - նշել է փորձագետը։ Միևնույն ժամանակ, Բաղդասարովին զարմացնում է Երևանի անվճռականությունն ու հաշտվողականությունը, որը, նրա կարծիքով, պետք է անհապաղ ընդհատեր բանակցությունները բողոքելով խաղաղ բնակչության գնդակոծության դեմ։ Բայց, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունեցել, հակառակը, կողմերն Էնթոնի Բլինկենի ցուցումներով, ով ամեն ինչ անում է ցույց տալու, որ նման բարդ հակամարտությունը լուծվում է, լավատեսություն են հայտնել և արձանագրել «առաջընթաց»։

Այս ֆոնին հետաքրքիր էր հանդիպման մեկնաբանությունը Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության կողմից։ Այսպիսով, սկզբում Armenia Today-ը, հղում անելով ՀՀ ԱԳՆ-ին, հայտնել էր, որ կողմերին հաջողվել է պայմանավորվել սահմանի և Արցախի հարցում, բայց հետո նույն պաշտոնյաներն որոշ ժամանակ անց շտապել են տեղական լրատվամիջոցներին ասել, որ «սխալ է կատարվել և. խոսքը Բաքվի հետ այդ կետերի շուրջ պայմանավորվածությունների բացակայության մասին է»։

Պարզվել է, որ իրականում Վաշինգտոնում կողմերը համաձայնության չեն եկել 1975 թվականի խորհրդային քարտեզի հիման վրա հանրապետությունները բաժանող սահմանների սահմանագծման, երկու բանակների ստորաբաժանումների դուրսբերման և Արցախի բնակչության իրավունքները պահպանելու և պաշտպանելու համար միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ միջնորդական մեխանիզմների հարցերում։

Նույնիսկ չգիտես, թե Հայաստանի ԱԳՆ մամուլի երկու հրապարակումների որ տարբերակին հավատալ՝ առաջինի՞ն, թե՞ երկրորդին։ Երևի Երևանում որոշել են խաղալ և ժողովրդին տեղեկացնել ավելի սահուն տարբերակի մասին, կամ իսկապես որոշել են այդ հիմնական կետերի շուրջ դանդաղեցնել և ձգձգել բանակցային գործընթացն առանց Բաքվին վերջնական քարտ-բլանշ տալու:

Նման կերպ Նիկոլ Փաշինյանը մտադիր է սակարկել իր և սեփական կուսակցության ապագայի համար, քանի որ Արևմուտքի կողմից պարտադրված «խաղաղության պայմանագրի» արագ ստորագրման դեպքում դա դառնում է ավելորդ, իսկ հանրության, սփյուռքի, համաշխարհային հայության ողջ բացասական արձագանքը և ղարաբաղցիների զանգվածային տեղահանությանն ամբողջությամբ ընկնում են նրա և ներկայիս կառավարության վրա։

Այդ պարագայում քաղաքական ճգնաժամն ու բողոքի ալիքը Հայաստանի ներսում երաշխավորված են, և այդ ֆոնին ամերիկացիները կարող են ներկայիս վարկաբեկված գործիչներին փոխարինել նորերով՝ չնայած նույնքան վերահսկվող։

Հետաքրքիր է այն, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր հերթին, չի հայտնել բանակցությունների մանրամասները և դրանց արդյունքները տարածելով միայն սուղ տեղեկատվություն, որ «բանակցությունների ընթացքում հաշտության պայմանագրի նախագծի լրացուցիչ որոշ հոդվածներ պայմանավորվածություն է ձեռք բերվել»։

Իսկ Երևանի անվճռականության և բանակցային գործընթացի ձգձգման Բաքվի իրական պատասխանն  Իլհամ Ալիևի ռազմատենչ ելույթն էր AzTV ազգային հեռուստաալիքով, որի ժամանակ նա հայտարարեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ «Վրեժ-3» ռազմական գործողության նախապատրաստման մասին։

Սա, ըստ էության, լայնածավալ պատերազմի վերսկսման իրական սպառնալիք է, եթե Հայաստանի իշխանությունն անմիջապես չկատարի նախորդ տարվա հոկտեմբերին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Միևնույն ժամանակ, Իլհամ Ալիևն առաջին անգամ բացահայտորեն խոսեց հակախորհրդային ​​նարատիվով ըստ էության մեղադրելով Մոսկվային ներկայիս ղարաբաղյան խնդիրը ստեղծելու մեջ. «Լեռնային Ղարաբաղն արհեստական ​​կառույց էր, որը ստեղծվել էր խորհրդային բռնակալ Ստալինի կողմից»:

Սա կարևոր ազդանշան է, որն ըստ էության ցույց է տալիս փոփոխություններ ոչ միայն հռետորաբանության, այլ նաև գաղափարախոսության մեջ, ընդ որում նաև Ռուսաստանի հետ կապված, որը ԽՍՀՄ իրավահաջորդն է և պահպանում է իր ռազմաբազան Գյումրիում, նաև խաղաղապահ զորախումբն Արցախում որով իսկ փրկում է հայ բնակչությանը ջարդերից։

Անդրկովկասի օդից վառոդի հոտ է գալիս, քանի որ այդ խոսքերն իսկապես դատարկ արտահայտություն չեն, և այժմ, Էրդողանի և, հնարավոր է, Սպիտակ տան աջակցությամբ, Իլհամ Ալիևը և ադրբեջանական իշխող վերնախավն անտեսելով Մոսկվայի դիրքորոշումը կարող են նոր ագրեսիայի որոշում կայացնել։ Բաքուն, ըստ երևույթին, համարում է, որ Ռուսաստանը հիմա թուլացած և զբաղված է Ուկրաինայում, և Ստալինի մասին ակնարկը հենց դրա մասին է։

Արդյունքում Հայաստանի խորհրդարանում արդեն թեժ քննարկումներ են սկսվել, և իշխող կոալիցիայի խոսնակ Ալեն Սիմոնյանը նույնիսկ ստիպված է եղել հայտարարել, որ Բաքուն նախապատրաստում է հայերի էթնիկ զտումները, բայց ի վերջո դա կհանդիպի Երևանի զինված հակահարվածին։  «Ադրբեջանը չի կարող էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի Հանրապետությունը դա թույլ չի տա: Ադրբեջանն արդեն սկսել է գործընթացը, դա հնարավոր է կանխել միայն ռազմական ճանապարհով»,- ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։

Նման հռետորաբանությունը խոսում է իրավիճակի նոր սրման և հնարավոր նոր բախման մասին և ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև հարավային Հայաստանում, որտեղ Բաքուն ծրագրում է ճեղքել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է կապի Ադրբեջանը Թուրքիայի հետ։

Բայց երևում է, որ այստեղ, ի վերջո, հաշվարկը հիմնված է Երևանում իշխող լիբերալ վերնախավի վախի և նրա արևմտամետ և, ըստ էության, հակառուսական բնույթի վրա, քանի որ Նիկոլ Փաշինյանի խնդիրներից մեկն է հասնել ռուսական զորքերի դուրսբերումը հանրապետության տարածքից և Լեռնային Ղարաբաղից։ Եվ զարմանալի չէ, որ Իլհամ Ալիևի բացահայտ սպառնալիքների պահին Հայաստանի վարչապետը շտապել էր Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել ցամաքային սահմանի բացման հարցը։ Եվ այդ քայլն իրականում նշանակում է բացել կամ մերկացնել երկրի տնտեսական և քաղաքական օկուպացիայի ճակատը։

Ուստի, չնայած Բաքվի և Երևանի միջև հնչող ընտրանքներին և մեղադրանքներին, իրավիճակը սահում է դեպի բացասական սցենար, քանի որ ռազմական հակամարտության վերսկսման դեպքում իրավիճակն իսկապես կարող է հանգեցնել հայերի ցեղասպանության, իսկ «խաղաղության համաձայնագրի» ստորագրման դեպքում լինելու է կապիտուլյացիա Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայության դուրսբերմամբ։ Նման դասավորվածության դեպքում այժմ շատ բան կախված է Մոսկվայի և Թեհրանի ակտիվությունից, քանի որ նրանք միակն են, ովքեր կարող են զսպել Արևմուտքի ախորժակը և կանխել պատերազմի վերսկսումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular