ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար տուգանքը՝ 30-50 հազար, իսկ պաշտոնյաների դեպքում՝ 70-100 հազար դրամ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու համար սահմանվում է ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից՝ դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում:

«Փաթեթի հիմնական նպատակն է խստացնել դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում՝ անկախ նրանից՝ այն բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում: Բացի այդ՝ նման խախտումների նկատմամբ վերահսկողությունն առաջարկվում է վերապահել միայն ոստիկանությանը, որ այն կարողանա տույժեր կիրառել՝ առանց վարչական դատարան դիմելու»,- ԱԺ-ում ասաց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:

Գործող կարգավորումներով՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված և մաքուր, ընդ որում՝ դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2.5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ մասնավորապես տուգանքի նշանակում՝ 30-50 հազար դրամի չափով: Նշված կարգավորումները ներկայումս տարածվում են շենքերի վրա բարձրացված դրոշների վրա: Իսկ ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց  աշխատասենյակներում կամ այլ վայրերում տեղադրված դրոշներին կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա այս դեպքում դրոշին ներկայացվող պահանջների խախտումները չեն ենթարկվում վարչական պատասխանատվության:

«Կարևորելով դրոշի՝ որպես պետական խորհրդանիշի արժևորումը՝ նախագծով առաջարկվում է հստակեցնել դրոշին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել որպես ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից՝ դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում»,-նշեց փոխնախարարը:

Դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 70-100 հազար դրամի չափով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular