ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միացյալ Նահանգներում հայտարարել են ռուսական բանակի դեմ կասետային զինամթերքի անիմաստության մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru-ն գրում է, որ կասետային զինամթերքը, որը Վաշինգտոնն որոշել է մատակարարել Կիևին, անօգուտ են ռուսական բանակի դիրքերի դեմ։ Այս մասին հայտարարել է ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը։

«Այդ արկերը գրեթե անօգուտ են ռուսական պաշտպանական դիրքերի դեմ։ Այո, կորուստներ կլինեն։ Բայց ռուսները շատ ավելի մեծ կորուստներ կունենային սովորական բարձր պայթուցիկ 155 մմ-ոց արկերից, քան կասետային արկերից», - ասել է Ռիտերը:

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ներկայումս զրահատեխնիկայով զանգվածային հարձակումներ չեն իրականացնում, որոնց դեմ էլ նման արկեր են մշակվել։ Ուստի, նրա կարծիքով, ռուս զինվորների մեծ մասը չեն տուժի կասետային զինամթերքից։ Ռիտերը նաև հավելել է, որ կասետային զինամթերքի Ուկրաինա ուղարկման միակ պատճառն այն է, որ ԱՄՆ-ն այլ զինամթերք պարզապես չունի։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ԱՄՆ իշխանություններն որոշել են կասետային զինամթերք տրամադրել Կիևին։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական բանակին ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ ի լրումն հրետանու համար նախատեսված DPICM կասետային զինամթերքի, փաթեթը կներառի նաև 32 Bradley հետևակի մարտական ​​մեքենա և նույնքան Stryker զրահափոխադրիչներ։ Ըստ Բայդենի կասետային զինամթերք Ուկրաինային տալու որոշումը դժվար էր, սակայն նման արկերն անհրաժեշտ են հաջող հակահարձակման համար։ Նրա խոսքով ուկրաինացիների զինամթերքը սպառվում է։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, մեկնաբանելով կասետային արկերի մատակարարումն, ասել է, որ ամերիկյան սադրանքների մակարդակը մասշտաբից դուրս է գալիս և մարդկությանը մոտեցնում է նոր համաշխարհային պատերազմի։ Նրա կարծիքով, դա հուսահատության ժեստ է, անզորության ճանաչում, և այդ նոտայի վրա էլ կատարվում են նոր հիմարություններ, որոնք ցույց են տալիս այն դաժանությունն ու ցինիզմը, որով Վաշինգտոնը համաձայնել է մահաբեր զենք մատակարարել Ուկրաինային։ Նա նաև վստահեցրել է, որ Ուկրաինայի Զինված ուժերն արևմտյան զենքերով լցնելը չի ​​ազդի հատուկ գործողության նպատակների իրականացման վրա։

«Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից կասետային զինամթերքի տրամադրումն Ուկրաինային կհանգեցնի հակամարտության նոր փուլի և քաղաքացիական անձանց զոհերի։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Արևմուտքն աստիճանաբար բարձրացնում է առճակատման մակարդակը և դա անում է իբր պատահաբար, կեղծավոր արտահայտությամբ և գրեթե խաղաղության կոչերով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular