ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը մտադիր է զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ չնայած որոշակի հարցերի շուրջ Անկարայի հետ շարունակվող հակասություններին, հայտնել են Կրեմլում։

«Նույնիսկ բոլոր հայտնի տարաձայնությունների առկայության դեպքում՝ մենք մտադիր ենք զարգացնել մեր երկխոսությունը և մեր հարաբերությունները Թուրքիայի հետ այնտեղ, որտեղ դա մեզ ձեռնտու է, և որտեղ դա ձեռնտու է նրանց»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե արդյոք Կրեմլը կարծում է, որ Թուրքիան  իր արտաքին քաղաքականության մեջ հետզհետե ավելի է կողմնորոշվում դեպի Արևմուտք։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը, ով նախկինում աշխատել է Թուրքիայում դիվանագիտական ​​գծով, հիշեցրել է, որ «Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել են դեպի Արևմուտք ինտենսիվ կողմնորոշման ժամանակաշրջաններ, եղել են նաև ավելի քիչ ինտենսիվ ժամանակաշրջաններ»:

«Բայց մենք նաև շատ լավ գիտենք, եթե իրերն անվանենք իրենց անուններով, ապա ոչ ոք չի ցանկանում տեսնել Թուրքիային Եվրոպայում: Ես նկատի ունեմ եվրոպացիներին: Եվ այստեղ մեր թուրք գործընկերները չպետք է վարդագույն ակնոց կրեն», - ընդգծել է Պեսկովը:

Նա նաև ասել է, որ Կրեմլը հասկանում է, որ Թուրքիան հավատարիմ է իր պարտավորություններին որպես ՆԱՏՕ-ի անդամ և աջակցում է Շվեդիայի մուտքին Հյուսիսատլանտյան դաշինք։

«Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է: Թուրքիան ունի իր պարտավորությունները, Թուրքիան հավատարիմ է իր պարտավորություններին: Դա մեզ համար երբեք գաղտնիք չի եղել: Այս առումով մենք երբեք վարդագույն ակնոցներ չենք կրել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Թուրքիայի նախագահի որոշումը՝ համաձայնություն տալու Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելուն։

«Այս առումով մենք ամեն բան շատ լավ հասկանում ենք։ Սա պատմության մի մասն է»,- հավելել է Կրեմլի խոսնակը:

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն։ Ընդ որում, ըստ Պեսկովի, «կա նաև հարաբերությունների այն հատվածը, որը համապատասխանում է երկու երկրների շահերին, որոնք բավականին կարևոր են մեզ և թուրքական կողմի համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular