ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ընտրությունները դերակատարում են ունենալու Հայաստանի ապագայի ճակատագրին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ընտրությունները դերակատարում են ունենալու Հայաստանի ապագայի ճակատագրին։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն է այդ մասին նշել «Լրատվական ռադիո»-ի հետ զրույցում։

Թանդիլյանը նշում է, որ իրենք վճռական են տրամադրված, քանի որ սա կարևոր դերակատարում կունենա ամբողջ Հայաստանի համար: Սա պայքար է առանց թշնամանքի: Խնդիր կառաջանա այն ուժերի և այն մարդկանց հետ, որոնք կգնան թշնամու գծած ճանապարհով:

Նրա խոսքով, վերջին ժամանակներս յուրահատուկ «մոդա» է դարձել քննադատել ժողովրդին, որ այս չի անում, կամ այն չի անում, իբրև թե ճիշտ չի արձագանքում մարտահրավերներին։ «Կատեգորիկ սխալ մոտեցում է: Պետք է հաշվի առնել, որ այս նույն ժողովրդին բազմիցս մոլորեցրել են, պարզ ասած, խաբել են, և այդ առումով եղած արձագանքը տրամաբանական է և բնական»,- նշել է թեկնածուն:

Նա ընդգծել է, թե ժողովրդի հետ պետք է անկեղծ խոսել, բացատրել, հիմնավորել ու ռեալ այլընտրանք ցույց տալ: «Նաև՝ մարդիկ պետք է համոզվեն, որ իրենց վերաբերմունքն ապիկար իշխանությունների նկատմամբ ընտրություններում նրանց պատժելը պետք է լինի, որ դա է ամենաիրական և իրականանալի ճանապարհը հարցերի լուծման: Մենք այս ճանապարհով ենք գնում, և համոզված եմ՝ սա դեպի հաղթանակ տանող ճանապարհն է»,- նշել է Մանե Թանդիլյանը:

Ըստ Մանե Թանդիլյանի, ընտրությունները, թե՛ քաղաքային են, թե՛ քաղաքական, ուստի հարկավոր է ուշադրություն դարձնել երկուսին էլ, եթե ցանկանում են հաջողության հասնել։ «Բոլոր կոմպոնենտներն աշխատում են, և աշխատելու են»,- նշել է նա։ Ըստ Թանդիլյանի, ատելության մթնոլորտը պետք է հաղթահարել, գտնել լուծումները։ «Երբ ուզում ես թշնամական մթնոլորտ ձևավորել, կարող ես անել։ Հայ ժողովուրդն արժանի է որակյալ քաղաքական ուժի, քաղաքական թիմի, և այդ որակը քաղաքակրթական է։ Մարդիկ տեսնելու են, որ բոլոր քաղաքական ուժերն իրար նման չեն, տարբերություններ կան»,- նշել է թեկնածուն։ 

Գրետա Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular