ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ ղեկավարները՝ փաշինյանական թիրախում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական համակարգ կոչվածը, ոչ մի կապ չունի համաշխարհային պրակտիկայում առկա համակարգերի հետ՝ այն դասական բռնապետություն է, որը փաթեթավորվում է կեղծ ժողովրդավարության շղարշով։ Հենց այս օրակարգն է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ է տարվում իր կառավարման հենց առաջին վայրկյանից։ Իրականում շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացները ոչ մի աղերս չունեն քաղաքականության հետ, ավելին, որպես կանոն, այն, ինչ տեղի է ունենում հայաստանյան առօրյայում՝ հակաքաղաքագիտական է։

Նիկոլ Փաշինյանն իր քայլերի հաջորդականությունը դասավորում է ըստ ստեղծված իրավիճակի, նրա կողմից փաստացի ոչ մի երկարաժամկետ գործողությունների սխեմա չկա՝ ամեն ինչ տվյալ պահին համապատասխան՝ զուտ տեսարանային քայլեր են։  Իշխանության գալուց հետո նա փորձում էր նախ ինքնահաստատվել, հասարակությանը ցույց տալ, թե ինքը կլինի հենց այն Ուիլյամ Ուոլասը կամ Պատրիս Լումումբան, ով «կազատագրի» ու «կվերականգնի արդարությունն», իր բնորոշմամբ՝ «30 տարի ժողովրդին կեղեքած ու թալանած քրեաօլիգարխիայից»։ Գաղտնիք չէ, որ Նիկոլն ուներ նաև սեփական բարդույթավորված կերպարից դուրս գալու կարիք. նախ ինքն իրեն պետք է ցույց տար, թե որքան «ուժեղ տղա» է, որ կարողանում է մարդկանց կալանավորել ու ձեռքի մեկ շարժումով հարցեր լուծել։

Ինչպես հայտնի է՝ վերջին ՏԻՄ ընտրություններում ՀՀ որոշ համայնքներում իշխող քաղաքական ուժ կոչվածը չկարողացավ հավաքել համապատասխան թվով ձայներ, և տեղական իշխանությունները ձևավորվեցին այլ քաղաքական միավորների կամ դաշինքների ներկայացուցիչներ: Լինելով մերօրյա բռնապետության սիմվոլը Փաշինյանը՝ Փաշինյան չէր լինի, եթե համակերպվեր այդ դրվագի հետ և հստակ քաղաքականություն չկազմակերպեր։ Մասնավորապես, նա տևական ժամանակ է իր թիրախն է դարձրել, այպես կոչված, «անցանկալիներին» և ամեն ինչ անում է, որ տվյալ համայնքի ղեկավարները փակուղում հայտնվեն ու տեղերում քաղաքական կոլափսներ ստեղծվեն։ Նման կերպ նա ամեն ինչ անում է, որպեսզի հանրության աչքին տվյալ անձիք «աչքի փուշ» ու «չարիք» ներկայացվեն և այդ դեմոնիզացումն իրականցվում է իր տրամադրության տակ գոյություն ունեցող ողջ վարչական ռեսուրսի ակնհայտ գործի դրմամբ։

Հատկանշական է այն, որ ոչ փաշինյական ՏԻՄ ղեկավարներն ակնհայտ իշխանության թիրախում են, ամենուր ու ամենօրյա ռեժիմով պետական գրոհի տակ են՝ ստուգումներ, վերահսկողական ծառայութունների այցեր, սուբվենցիաների հետ կապված արհեստական խնդիրների ստեղծում։ Բացի դրանից՝ իշխանական տվյալ հատվածների պատգամավորները տոտալ հակաքարոզ են իրակացնում համայնքապետերի նկատմամբ և նրանց հանրության առջև ներկայացնում որպես «հակապետական տարրեր»։ Նմանօրինակ իրավիճակ է ստեղծված Ախուրյանում և Ալավերդիում, որտեղ համայնքի ավագանին հանգիստ ու բնական ռեժիմով իրականցնում է իր պարտականությունները սակայն փաշինյանական խունտան բացահայտ գրոհ է իրակացնում տվյալ համայնքը ղեկավարող անձնաց նկատմամբ։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular