ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգենտինայում գործող Deportivo Armenio ակումբը հյուրընկալել է բժիշկ Դանիել Ստամբուլյանին

ՍՊՈՐՏ
Alphanews.am-ը գրում է.

B Metro Clausura մրցաշարի 5-րդ օրը՝ «Ituzaingó»-ի դեմ խաղին ընդառաջ, 1962 թվականին Արգենտինայում հիմնադրված և առ այսօր գործող «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբը հյուրընկալել ու մեծարել է բժիշկ Դանիել Ստամբուլյանին:

Ի դեպ՝ խաղն ավարտվել է տեղի թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով:

«Հպարտ ենք, որ ընդունել ենք դոկտոր Դանիել Ստամբուլյանին «Արմենիա» մարզադաշտ, որը նշաձող է Արգենտինայի հայ համայնքի համար»,-նշված է ակումբի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ բժիշկ Դանիել Ստամբուլյանը գաղթականների զավակ է։ Նա Արգենտինայում ստեղծել է Ինֆեկցիոն հետազոտությունների կենտրոնը և զարգացող երկրներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հիմնադրամն ԱՄՆ-ում։ 1980-ականներին եղել է Վարակիչ հիվանդությունների Արգենտինայի միության և Վարակիչ հիվանդությունների համաամերիկյան ասոցիացիայի նախագահ, Մայամիի համալսարանի պրոֆեսոր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular