10 զարմանալի փաստ մեր ուղեղի աշխատանքի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեր ուղեղը զարմանալի օրգան է:
Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, երազանքի և անգամ անիրագործելի թվացող նպատակի:
Դրա համար հարկավոր է հասկանալ, թե ինչպես է այն աշխատում:
Ձեզ ենք ներկայացնում մեր ուղեղի աշխատանքի հետ կապված 10 զարմանալի փաստեր, որոնք ձեզ կօգնեն օգտագարծել ձեր ողջ պոտենցիալը:
1. Ուղեղի համար իրականությունն ու երևակայությունը նույն բանն են
Ուղեղն արձագանքում է ցանկացած մտքի՝ չհասկանալով որն է իրական, որը՝ երևակայական: Այդ իսկ պատճառով ‹‹վարդագույն ակնոցներ›› դնելը շատ տարածված է մարդկանց շրջանում:
2. Մտավոր աշխատանքը ուղեղը չի հոգնեցնում
Հոգնածության զգացողություն առաջանում է մեր էմոցիաների պատճառով: Ակտիվ գործունության ընթացքում ուղեղով անցնող արյան բաղադրությունը չի փոփոխվում:
3. Հաճախ ուղեղն աշխատում է ավտոպիլոտով
Մեր այսօրվա մտքերի կեսից ավելին, այն մտքերն են, որոնք մենք ուենցել ենք երեկ: Հենց այդ պատճառով էլ հոռետեսներին այդքան դժվար է փոխել իրենց աշխարհհայացքը:
4. Մենք տեսնում ենք այն, ինչի մասին մտածում ենք
Եթե դուք երազում եք Փարիզ գնալ, ապա դուք ամեն քայլափոխին տեսնելու եք բաներ, որ ձեզ դրա մասին են հիշեցնելու: Եթե ցանկանում եք փոխել ձեզ շրջապատող աշխարհը, փոխե՛ք ձեր մտքերը:
5. Ուղեղը պետք է մարզել ինչպես մկանները
Ուղեղը նույնպես պետք է մարզել:
Դրան են նպաստում կրթությունը, ֆիզիկական մարզումները մաքուր օդին, ճիշտ սնվելը, բավականաչափ քնելը, ճանապարհորդելը, պարելը և անգամ խաղեր խաղալը:
6. Ուղեղը երբեք չի հանգստանում
Անագամ երբ մենք քնում ենք, մեր ուղեղը չի դադարում աշխատել: Ավելին, քնած ժամանակ ուղեղի ակտիվությունը ավելի բարձր է, քան ցերեկը:
7. Կենսական կարևոր է ժամանակ առ ժամանակ ‹‹անջատվելը››
Բազմաթիվ բացասական մտքերի հորձանուտում չխորտակվելու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ ‹‹անջատվել››: Մի՛ մոռացեք ակտիվ հանգստի մասին, հենց այն է ուղեղի համար լավագույն տարբերակը հանգստանալու համար:
8. Մոռանալու հատկության շնորհիվ մենք պահպանում ենք նյարդային համակարգի ճկունությունը
Նոր բաներ մտապահելու համար ուղեղը պետք է ազատվի հներից: Իհարկե, հիանալի կլիներ, եթե մենք հնարավորություն ունենայինք ինքներս որոշել՝ ինչը հիշել, ինչը մոռանալ:
9. Ուղեղը զգայուն չէ ցավի հանդեպ
Ուղեղն արձագանքում է ցավին, սակայն հենց ինքն այդ ցավը չի զգում որոշակի ռեցեպտորների բացակայության պատճառով: Սակայն սա չի տարածվում բազմաթիվ անոթների, նյարդերի և հյուսվածքների վրա, որոնք շրջապատում են ուղեղը:
10. Մենք կարող ենք փոփոխել մեր ուղեղը
Ցանկացած գործունեություն ստիպում է, որ ուղեղը գեներացնի նոր նեյրոնային հանգույցներ: Եթե մենք շարունակ մտածենք, որ մեզ չի հաջողվի այս կամ այն բանը, ապա այս միտքը պարզապես կամրապնդվի մեր ուղեղում:
Իսկ այ եթե մենք մտքում կրկնենք ‹‹ինձ մոտ կստացվի, ինձ կհաջողվի››, ապա ուղեղն ինքը կսկսի ուղիներ գտնել ցանկալիին հասնելու համար: Մենք հնարավորություն ունենք հասնելու այն ամենին, ինչին ցանկանում ենք. պարզապես հարկավոր է հավատալ դրան: