ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի նոր հարվածը ռուսներին՝ հայերի հաշվին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է գտնվի Լեռնային Ղարաբաղում մինչև 2025 թվականը։

Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսում Էրդողանը նշել է, թե ըստ համաձայնության ռուս խաղաղապահները կարող են մնալ այդ տարածքում մինչև 2025 թվականը։ «Պայմանավորվածություններն այդ ուղղությամբ են և ես հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այդ համաձայնագրին»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև հավելել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ուշադիր հետևում է այս գործընթացին։ Միջազգայնագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ հայտարարությունը եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա նշանակում է. «Հարգելի ՆԱՏՕ ես պատրաստ եմ մասնակից դառնալու Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործին»։

Վերջին օրերին հակառուսական մի շարք քայլերով աչքի ընկած Էրդողանն այժմ էլ փորձում է Արևմուտքին նոր ռեվերանս անել ի հաշիվ Մոսկվայի և ի հաշիվ Հայաստանի ու Արցախի և նպաստել ռուսական զորքի դուրս բերմանն Արցախից, ինչպես նաև բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու։

Ըստ երևույթին հենց նման պայման նրա առջև դրել են Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը։ Էրդողանը, նշենք, տևական ժամանակ ջերմ հարաբերություններ ուներ Ռուսաստանի նախագահի հետ, սակայն այժմ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ Բայդենի հետ որոշ հարցեր քննարկելուց հետո կտրուկ հակառուսական քայլերով է հանդես գալիս։

Ռուսական պաշտոնյաններն արդեն ընդգծում են, որ Թուրքիան չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամական երկրի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ցանկացած պարագայում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն իրենց գործն է, սակայն այդ հարաբերություններն անմիջականորեն ազդում են նաև Հայաստանի և Արցախի վրա՝ սկսած 44-օրյա պատերազմի օրերից, ուստի այժմ առավել քան վտանգավոր են դառնում թուրքական պետության քայլերը հատկապես Հայաստանի և լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախի համար։

Մարիա Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular