ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապան-Տաթև ավտոճանապարհին բախվել են 2 «ԿԱՄԱԶ». Ճանապարհը միակողմանի փակ է. կա վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 13-ին, ժամը 07:19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 42-րդ կմ-ին բախվել են «KamAz» (վարորդ՝ Գ. Հ. ծնված 1987 թ․) և «KamAz» (վարորդ՝ Ա․ Հ․ ծնվ.ած 1982 թ․) մակնիշի բեռնատար ավտոմեքենաները․ ավտոճանապարհը միակողմանի փակ է։

Փրկաարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն, Ա․ Հ․-ին դուրս բերել բեռնատարի խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular