ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կստեղծվեն GIZ-ի եւ KFW-ի տեղի մասնաճյուղեր

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովը հուլիսի 13-ի արտահերթ նիստում վավերացրել է «Միջազգային համագործակցության գերմանական ընկերություն» (GIZ) ՍՊԸ եւ Վերակառուցման վարկերի բանկի (KFW) տեղի մասնաճյուղերի ստեղծման մասին համաձայնագիրը, որը կնքվել է հայտարարությունների փոխանակման ձեւով։

«Նշված կազմակերպությունների տեղի մասնաճյուղերն արդեն վաղուց գործում են Հայաստանի տարածքում հանրապետությունում հավատարմագրված դեսպանություններին կից, չունենալով կոնկրետ կարգավիճակ»,- նշել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը՝ ներկայացնելով նախագիծը։

Հայաստանի կառավարությունը նշված համաձայնագրի շրջանակում, մասնավորապես, պարտավորվում է երաշխավորել անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ այդ գրասենյակների պահպանությունը, ազատել նրանց համար ներկրվող գույքը մաքսատուրքերից  եւ պետական այլ հարկերից, բոլոր ուղիղ հարկերից, համաձայնեցնել կատարող կազմակերպությունների կամ գերատեսչությունների՝ հեռահաղորդակցային միացումներին, այդ թվում ռադիոկապի եւ արբանյակային կապի ալիքներին միանալու հայտերը, օգնել բոլոր գրանցումներն անցնելու հարցում։

«Համապատասխան հայտը մասնաճյուղերի բացման մասին ստացվել է 12 տարի առաջ, սակայն գործընթացը երկար ժամանակ առաջ չի գնացել միջգերատեսչական տարաձայնությունների առկայության պատճառով։ Այսօրվա դրությամբ այդ տարաձայնությունները հաջողվում է համաձայնեցնել»,- ավելացրել է փոխնախարարը։

Պաշտոնյայի խոսքով՝ նախորդ շրջանում եւս Գերմանիայի կառավարության ներգրավվածությունը բավական բարձր էր։ Բավական է նշել, որ Գերմանիան Հայաստանի հետ առեւտրաշրջանառության ցուցանիշներով առաջատարն է ԵՄ անդամ երկրների շարքում։ Ընդ որում, անցած 30 տարիներին Գերմանիայի ներդրումների ծավալը հանրապետության տնետսությունում կազմել է մոտ 1 տրլն դրամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular