ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է՝ ինչ է Բայդենը խոստացել Էրդողանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը վավերացնելու դիմաց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է 11-13 միլիարդ դոլարի օգնություն Արժույթի միջազգային հիմնադրամից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը վավերացնելու դիմաց։ Այս մասին հայտնում է լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը՝ հղում անելով անանուն աղբյուրին։

«Ջո Բայդենը ստացավ այն, ինչ իրեն պետք էր այս շաբաթվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ... Բայդենը խոստացավ, որ ԱՄՀ-ն Թուրքիային կտրամադրի այդքան անհրաժեշտ 11-13 միլիարդ դոլարի վարկային գիծ»,- գրել է Հերշը Substack հարթակում:

Լրագրողի կարծիքով՝ Թուրքիայի ղեկավարի որոշումը մեծապես պայմանավորված էր փետրվարի ավերիչ երկրաշարժից հետո երկրի ենթակառուցվածքների և բնակարանային ֆոնդի թանկարժեք վերականգնման անհրաժեշտությամբ։

«Բայդենը պետք է հաղթեր, քանի դեռ Թուրքիան գտնվում է սուր ֆինանսական ճգնաժամի մեջ»,- ասել է Հերշը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular