ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում կտրուկ սրվել է ժողովրդագրական ճգնաժամը. հետազոտություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսպիսի եզրահանգման են եկել Վիեննայի միջազգային տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (Weiner Institut fur Internationale Wirtschaftsvergleiche) փորձագետները։

Անկախ պատերազմի շարունակումից եւ հետագա ռազմական թեժացումից՝ Ուկրաինան հազիվ թե երբեւէ հաղթահարի պատերազմի հետեւանքները ժողովրդագրական առումով, կարծում են հետազոտության հեղինակները։ Անգամ 2040թ., ըստ կանխատեսումների, երկիրը կունենա մոտ 35 մլն բնակչություն, ինչը մոտ 10 տոկոսով ավելի քիչ կլինի, քան մինչ պատերազմը (2021թ.՝ 42,8 մլն մարդ)։ Համենայն դեպս, աշխատունակ տարիքի բնակչության թվաքանակի կրճատումը ամենազգալի գործոնը կլինի, որը կարող է հսկայական ազդեցություն գործել վերականգնման գործընթացի վրա, գրել է «BILD»-ը։ Գիտնականները կարծում են, որ ապագայում մարդիկ պարզապես չեն բավականացնի ավերածությունների հետեւանքները վերացնելու եւ Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար։ Դա հատկապես վերաբերում է արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններին, որոնք ամենից շատ են տուժել պատերազմից։

Կրթված, հիմնականում աշխատունակ եւ մանկածնային տարիքի կանանց (որոնք կազմում են մեծահասակ փախստականների 70 տոկոսը) զանգվածային արտահոսքը, հավանաբար, երկար ժամանակով կպահպանի բնակչության նվազումը, գրել են հետազոտության հեղինակները։ Նկատվում է նաեւ երեխաների եւ երիտասարդների արտահոսք, որոնք կազմում են երկիրը լքած ուկրաինացիների մոտ մեկ երրորդը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular