ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարմի՛ր խաչ, կատարե՛ք ձեր առաքելությունը, ․ արցախցիների կոչը՝ ԿԽՄԿ գրասենյակին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր՝ հուլիսի 14-ին, Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց արցախցիների անունից պահանջ ներկայացրեց Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի  ղեկավարին։ Արցախցիները պահանջում են, որ Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակն  իրական ու օբյեկտիվ տեղեկություն փոխանցի միջազգային կառույցներին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Պահանջում ենք, որ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ, իրավիճակն ամբողջապես արտացոլող՝ խմելու ջրի, դեղորայքի, պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից զրկված լինելու և բազմաթիվ այլ խնդիրների մասին տեղեկացնել։ Կարմի՛ր խաչ թերանում եք, բավարար չափով չեք ներկայացնում Արցախում ստեղծված իրավիճակը։ Արցախի աղետալի իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն փոխանեք ձեր գլխամասին»,- ներկայացրեց պետնախարարն՝ ակնկալելով, որ առաջիկայում Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի  ղեկավարը կտեղեկացնի, որ պահանջը փոխանցվել է միջազգային կառույցներին։

ԱՀ ՄԻՊ-ն էլ իր հերթին հարց ուղղեց. «Կարմի՛ր խաչ, տեսնում եք չէ՞՝ ինչ է կատարվում, ահազանգե ՛ք ամբողջ աշխարհին»։

Համաժողովրդական շարժման մասնակիցները պահանջեցին՝ բացել կյանքի ճանապարհը՝  նշելով, որ Կարմիր խաչը չի կատարում իր առաքելությունը։

Հավելենք, որ համաժողովրդկան շարժման մասնակիցերը այնուհետև երթով շարժվեցին Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր՝ ռուս խաղաղապահներին ներկայացնելու Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետի ընթացքը դադարեցնելու պահանջ-խնդրանք, որից հետո հանդիպումը կշարունակվի Վերածննդի հրապարակում գրեթե ամենօրյա ռեժիմով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular