ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հերոսներին ով մոտիկ է գալիս, պետք է ոչնչացնել ու վերացնել. Հակոբյանը՝ Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հերոսներին ով մոտիկ է գալիս, պետք է ոչնչացնել ու վերացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ձերբակալությանը:

«Ես խնդրում եմ՝ թողնել հերոսին իր մակարդակի վրա, որովհետեւ արդեն  սոցիալական ցանցերում հանդիպող, ֆեյսբուքյան ստատուսներով Բալասանյանին պաշտպանողներից էլ արդեն տեղ ու դադար չկա:  Իրականում ով փորձում է մոտիկ գալ Արցախի հերոսներին, պեք է ուղղակի ձեռքներն ու ոտքերը կոտրել: Մենք որպես փաստ մեր աչքի առաջ Մանվել Գրիգորյան ենք ունեցել:

Վրդովված եմ, որովհետեւ ամեն անբարո այսօր ֆեյսբուքում փորձում է դասեր ու ուղղություններ տալ մեզ՝ Արցախում գտնվողներիս: Մահվան շեմին կանգնածներիս փորձում են ուղղություն տալ, թե ինչպես պետք է մեր հերոսներին պաշտպանենք: Ընդ որում, Երեւանի կենտրոնում մազերը գունաբացած, մեծ հետույքներով կանանց է սա վերաբերում, որոք փորձում են մեզ խորհուրդ տալ, թե այստեղ մենք ինչպես պետք է մեծարենք կամ պաշտպանենք մեր հերոսներին: Թող հեռու մնան Արցախի անունով հայրենասիրություն խաղացողները, հերոսների մասին ստատուսներ գրող փրկիչները եւ մեզ իբր անգործության մեջ մեղադրողները: Ես այլեւս չեմ էլ հավատում, որ այդ մարդիկ ուզում են Արցախ փրկել կամ մեր հերոսների կողքին են»,-ասաց նա:

Արցախի ԱԺ պատգամավորը չցանկացած ավելի մանրամասն անդրադառնալ դեպքին՝ նշելով. «Ինձ համար հիմա այնքան կարեւոր է Արցախի հերոսին չվնասելը որեւէ խոսքով, որեւէ մեկնաբանությամբ: Այսօր այն գործընթացները, որ տեղի են ունենում Արցախի շուրջը, ցանկացած  բան փորձում են շահարկել եւ ի վնաս Արցախի օգտագործել: Նույնիսկ եթե դրա արդյունքում իմ անձը պետք է թիրախավորեն, ես միեւնույն է, չեմ խոսելու այդ մասին:

Շատ ծանր էր լսելը, որ Արցախի պետնախարարն ասաց՝ սա քաղաքական գործընթաց չի; Որովհետեւ այն իրավիճակում, որ մեր ռազմական ու քաղաքական ազգանվեր գործիչներն են հայտնվել, այդ թվում նաեւ ազգային հերոսները, այդ բոլորը վարվող ապիկար քաղաքականության արդյունքն է, Հայաստանի դավաճան իշխանությունների արդյունքն է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular