ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտը պետք է սկսի բանակցություններ վարել Բաքվի հետ. «Քաղաքացիական պայմանագիր»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար Ստեփանակերտը պետք է սկսի բանակցություններ վարել Բաքվի հետ։ Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հուլիսի 14-ին ասել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Երեւանն արձագանքում Արցախի հանրահավաքներին եւ այնտեղ խորացող հումանիտար ճգնաժամին։

Խորհրդարանականի խոսքով՝ հայկական կողմը բարձրացնում է հարցը միջազգային գործընկերների հետ հանդիպումներում։ Նա համոզված է. Հայաստանի գործընկերներն ընկալում են, որ եկել է հասցեական գործողությունների ժամանակը։

«Այնուամենայնիվ, մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Մասնավորապես, այն հարցում, որը վերաբերում է արցախահայերի իրավունքների պաշտպանությանը եւ նրանց անվտանգության ապահովմանը։ Սակայն անհրաժեշտ է երկխոսություն Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ։ Հարցը պետք է քննարկվի հենց այդ ռակուրսով, որպեսզի այն միջազգային արձագանք ստանա»,- ասել է քաղաքական գործիչը։

Նրա կարծիքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները պետք է խստորեն կատարվեն բոլորի կողմից։ ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանն անհապաղ պետք է կատարի։

«Հայկական կողմի խնդիրն այդ հարցերը տարբեր հարթակներում հնչեցնելն է։ Օրինակ, ՄԱԿ Անվտանգության խորհրդում»,- ասել է օրենսդիրը։

Նա կարծում է, որ Երեւանում եւ Ստեփանակերտում պետք է հասնեն այնպիսի որոշումների, որոնց կհաջորդեն կոնկրետ քայլեր եւ գործողություններ։ Այդպիսին կարող է լինել, օրինակ, լայն միջազգային ներկայությունն Արցախում։ Դա, հանձնաժողովի ղեկավարի կարծիքով, կարող է երաշխավորել Արցախի բնակչության իրավունքների պաշտպանություն եւ անվտանգության ապահովում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular