ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաղեստինը մերժել է Իսրայելի պլաններն ինքնավարության վերաբերյալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինի ղեկավարությունը մերժել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջարկներն «ինքնավարության տապալում թույլ չտալու» վերաբերյալ մի շարք անընդունելի պահանջների պատճառով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Պաղեստինի ազատագրության կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Ազամ ալ-Ահմեդին։

Պաղեստինի ազգային վարչությունն անընդունելի է համարում Իսրայելի պլանները. հուլիսի 9-ին Նեթանյահուի գրասենյակը Պաղեստինի ազգային վարչությանն ուղարկել է առաջարկ Պաղեստինի ինքնավարության «տապալումը թուլ չտալու» մասին։ Իսրայելը Պաղեստինից պահանջում է դադարեցնել գործողություններն ընդդեմ Թել Ավիվի՝ միջազգային իրավական եւ քաղաքական ասպարեզներում։

«Պաղեստինի ազգային վարչության ղեկավարությունը մերժել է այդ առաջարկը, քանի որ այն մեզանից պահանջում է ստանձնել պարտավորություն՝ թույլ չտալ մեր մարտիկներին դիմակայել իսրայելական բանակի գրոհներին»,- ասել է ալ-Ահմեդը։

Բացի այդ, Իսրայելի առաջարկներում նշված չեն Պաղեստինի «տապալումը թույլ չտալու» կոնկրետ միջոցները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular