ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրիկին մեղադրանք է ներկայացվել

ԻՐԱՎՈՒՆՔ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին և հորեղբորը՝ Արթուր Գալեյանին մեղադրանք է առաջադրվել, այս մասին հայտնում է Գալեյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրի հիման վրա ներկայացել են Երևան քաղաքի քննչական վարչություն։ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել 2022 թվականի հունիսի 30-ին Գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով։

«Այդ գործով մեկ տարուց ավելի որևէ քննչական-դատավարական գործողություն չէր իրականացվել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել։ Ընդ որում, դեպքից հետո մենք ինքներս ենք ներկայացել ոստիկանության բաժին, տվել էինք բացատրություններ։ Գարիկ և Արթուր Գալեյանները ունեին մարմնական վնասվածքներ, նաև՝ Վահիդ Սահակյանը, սակայն այսօր այդ գործով մեղադրանք է ներկայացվում  Գարիկ Գալեյանին»,- ասել է  պաշտպանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular