ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է. նա բժշկական միջամտության կարիք ունի. փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Նա բժշկական միջամտության կարիք ունի: Քիչ առաջ տեղեկացա, որ նրան հիվանդանոց տեղափոխելու կարիք կա: Նա սրտի հետ կապված վիրահատություն է տարել, հնարավոր է, որ պատճառը դա է»,- ասաց փաստաբանը:

Անդրադառնալով Բալասանյանի նկատմամբ բռնություն գործադրելու լուրերին՝ Մարտիրոսյանն ասաց. «Ես հաստատում եմ, որ Բալասանյանի վրա կան մարմնական վնասվածքներ, որոնք բժշկի կողմից արձանագրված են»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular