ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նրանք մահացան հաց չլինելու պատճառով». Մոմավառություն ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ Արցախում մահացած բալիկների հիշատակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր՝ հուլիսի 14-ին, կազմակերպվել է մոմավառություն Արցախի Մարտակերտի շրջանում մահացած երեխաների հիշատակին։

Ակցիայի կազմակերպիչներից ԱԺ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը նշեց, որ կոչ են անում ՄԱԿ-ին, որ  անտարբերության չմատնի Հայաստանի եւ Արցախի փոքրիկների իրավունքները, որի մասին անընդհատ խոսում ու կոչեր են անում: «Ստացվում է, որ աշխարհում ցանկացած մանուկ պաշտպանված է, բայց հայ մանկիկը հացի պատճառով մահանա եւ որեւէ մեկն ուշադրություն չդարձնի: Այդ նույն ճակատագրին արժանանալու են 30 հազար մանուկները, եթե այս անտարբերությունը շարունակվի, անգործություն լինի այն միջազգային կառույցների կողմից, որոնք պարտավորություն ունեն  պաշտպանելու երեխաների իրավունքները»,-ասաց նա:

Մահացած երեխաների մայրը՝ Նաիրա Նարիմանյանը համարում է, որ իր 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան թշնամու կողմից Արցախի շրջափակման զոհ են դարձել։

Վերա Նարիմանյանը պատմեց, որ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի էր դժվարացել իր` որպես միայնակ մոր բեռը:

Մեկ ամիս առաջ էր երեխաների հետ տեղափոխվել Աղաբեկալանջ գյուղ, բայց աշխատանքը Մարտակերտ քաղաքում էր, վառելիքի բացակայության պատճառով երթուղային տրանսպորտը չէր աշխատում, նա ստիպված երեխաների հետ ոտքով ամեն օր հասնում էր Մարտակերտ` աշխատավայր:

«Ամեն օր ես երեխաներիս ձեռքը բռնած առավոտյան ժամը 8:00-ին Աղաբեկալանջից ոտքով գնում էի Մարտակերտ և երեկոյան հետ վերադառնում: Վառելիքի պակասի պատճառով ոչ երթուղայինն էր աշխատում, ոչ տաքսիները: Հուլիսի 7-ին գնացել էի խանութից ձեթ ու շաքարավազ առնելու, չկար, ասեցին` շրջվարչակազմի շենքում որպես օգնություն տալիս են շաքարավազն ու ձեթը: Գնացել եմ Վարչակազմ, ասել են հոսանք չլինելու պատճառով կեսօրից հետո են սկսելու բաժանել»,-պատմել է մայրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular